ԱՀԿ-ն հայտնել է դիմակ կրելու նվազագույն տարիքը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) խորհուրդ չեն տալիս 5 տարեկանից ցածր երեխաներից պահանջել դիմակներ կրել COVID-19 համաճարակի պատճառով, ասվում է ԱՀԿ կայքում հրապարակված տեղեկագրի մեջ: «5 տարեկան և ցածր տարիքի երեխաներից չպետք է պահանջեն դիմակներ կրել: Դա հիմնված է երեխայի անվտանգության և դիմակը պատշաճ կերպով օգտագործելու ունակության վրա», – ասված է ուղեցույցում: Եթե երեխան 6-ից 11 տարեկան է, ըստ ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջարկությունների, դիմակները օգտագործելու որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել մի շարք գործոններ: Խոսքը վերաբերում է վիրուսի տարածման մակարդակին այն վայրում, որտեղ երեխան ապրում է, երեխային անվտանգ և ճիշտ դիմակ օգտագործելու ունակությանը, մեծահասակների կողմից պատշաճ հսկողությանը, սովորելու և սոցիալական զարգացման վրա դիմակ կրելու հավանական ազդեցությանը, ինչպես նաև պաշտպանական դիմակների հասանելիությանը, դրանք փոխելու և լվանալու ունակությանը: ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորհուրդ են տալիս, որ 12 և ավելի բարձր տարիքի երեխաները դիմակ կրեն նույն պայմաններով, ինչպես մեծահասակները։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն