Նազենի Հովհաննիսյանի նոր լուսանկարը
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Դիլիջանում։

Instagram-յան էջում հրապարակված կադրում Նազենին պատկերված է ամենահավատարիմ կենդանու՝ շան կողքին։ Նա կրում է սպորտային կոստյում, մարզակոշիկներ։ Դերասանուհին արձակել է վարսերը, նախընրել բնական ու նվազագույն շպար։ Հրապարակմանը կից հեռուստահաղորդավարուհին գրել է․ «Այսօր իմ տեսած Դրախտը` Դիլիջանում էր)...
Հ.Գ. Մարդու շունը պիտի մեծ լինի էլի))), որ և պաշտպանի քեզ, և չհաչա իզուր, որ նրան ՀԵՆՎԵՍ ու մարդ զգաս քեզ)))
Շուն եմ ուզում. մեծ ու խելացի շուն, որ գժվեմ սիրուց ու նվիրումից»։

Ավելի վաղ Նազենի Հովհաննիսյանն արխիվային լուսանկար էր հրապարակել, որն արվել էր 2013թվականին՝ Բարսելոնայում։ Նազենին կրում էր սեւ կարճ զգեստ, նա առանց կոշիկների էր։ Հաղորդավարուհին արձակել էր վարսերը։ Հրապարակմանը կից նա գրել էր․
«Վերև նայեք, բարձրից դժվարությունները թվում են աննշան` անկախ դրանց չափսերից, ինչպես ներքևում երթևեկող մեքենաները...վերևից տեսարանն աննկարագրելի գեղեցիկ է, իսկ թերություններն առավել աննկատ, վերևում ավելի ազատ ես ու անկաշկանդ, դու ես, քամիները և քո խիզախությունը` բռումդ հավաքած: Վերևում ավելի շատ հավասարակշռության կարիք ունես, քան գետնին կանգնած, որովհետև որոշումդ ու կամքդ են հավասարակշռությանդ ձողերը: Տատանվեցիր` կընկնես: Ցավոտ կամ մահացու:
Հողին կպած էլ ու՞ր ընկնես....
Վերևում երկնքի ծովերում ես ու արևի շողերի մեջ... մնացածը` անտես ու հիմնականում քեզնից անկախ...
Վերևում ազնիվ ես ինքդ քեզ ու աշխարհի հետ` անկռիվ) ազատ ես: Ոչ դու ես ապացուցում, որ Թև ունես, ոչ քեզ են փորձում համոզել, թե թռչել չգիտես. արդեն Վերևում ես:
Հ.Գ. Շնչիր, շնչիր լիաթոք երկինքներում, մարդիկ են աշխարհի ձգողականության ուժը, միևնույն է մի օր քաշելու են ներքև, կամ, գոնե փորձելու են... ուրեմն շնչիր քանի կարող ես... լիաթոք ու վերևում` երկինքների մեջ՜՜՜ (NH) Նկարը #2013 #barcelona»։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն