Միկրոավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 17-ի
Վրաստանի հյուսիս-արեւելքում միկրոավտոբուսի վթարի հետեւանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 17-ի, հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն, հաղորդում է Նովոստի Գրուզիա-ն։
Այսօր երեկոյան վթար է տեղի ունեցել Բիսո գյուղի մոտ: Ուղեւորատար միկրոավտոբուսն ընկել է կիրճը գրեթե 80 մետր բարձրությունից:
Փրկարարներին հաջողվել է ավտոբուսից դուրս բերել 3 տուժածների: Նրանց տեղափոխել են անվտանգ վայր, նրանցից մեկին հոսպիտալացրել են: Նրանց վիճակը գնահատվում է ծնար: Շարունակվում են միկրոավտոբուսում գտնված այլ մարդկանց որոնողական աշխատանքները:
«Փրկարարական աշխատանքներն անցկացվում են անվտանգության բոլոր նորմերի պահպանմամբ: Փրկարարական խմբերը շարունակում են օպերացիան անդադար ռեժիմով՝ չնայած բարդ ռելիեֆին եւ մետեորոլոգիական պայմաններին»,-հայտնել են ՆԳՆ-ում:
Վթարի պատճառները հայտնի չեն:
Քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածով:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն