«Այ տղա, ուզում էիր մեր պոստ մտնեի՞ր»․ ինչ են ասում ադրբեջանցիները գերի ընկած հայ սպային (տեսանյութ)
«Այ տղա, ուզում էիր մեր պոստ մտնեի՞ր։ Ստեղ հո նապաստակներ չեն նստած»,- ահա, թե ինչ են ադրբեջանցիներն ասում հրապարակված տեսանյութում գերի ընկած հայ սպա Գուրգեն Ալավերդյանին։ Այս խոսքերից կարելի է հետևություն անել, որ սպան ամենևին էլ գիտակցաբար չի հայտնվել հակառակորդի սահմանից այն կողմ, ինչպես իր ոճի համաձայն փորձում է ներկայացնել ադրբեջանական քարոզչամեքենան, այլ իսկապես մոլորվել է։
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն այս առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ադրբեջանի կողմից տարածված 45 վայրկյան տևողությամբ տեսանյութը ծայրից ծայր միջազգային նորմերի կոպիտ խախտում է, ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի բազմաթիվ նորմատիվների կոպիտ խախտում։ Աչքերը փակել և տեսանկարահանել, նսեմացնել ազգային պատկանելությունը, արժանապատվությունը վիրավորող սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել և այլն, այդ ամենը տեսանկարահանել և հրապարակել»,- գրել է նա։
«Ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Իրականացվում են որոնողական աշխատանքներ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերասանտ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն