Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»
Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան
Հասարակություն

Թող հեռախոսային ձայնագրությունները հանեն և ապացուցեն․ «Մասիվցի Անդիկի» սպանության գործում մութ կողմեր կան

Շենգավիթի դատարանում վաղը՝ օգոստոսի 26-ին,  դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ տեղի կունենա ամբաստանյալ Արմեն Ղարիբյանի վերաբերյալ հերթական նիստը` «Մասիվցի Անդիկի» սպանությանն օժանդակելու մեղադրանքով: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեց Արմեն Ղարիբյանի պաշտպան Արսեն Սարդարյանը։ 

Նրա խոսքով՝ իր վստահորդին առաջադրված մեղադրանքն անհիմն է և հիմնված չէ որևէ վերաբերելի ապացույցի վրա․ «Երեք երեխայի հայր Ա.Ղարիբյանը մեկ տարուց ավելի է պահվում է կալանքի տակ, ունի չարորակ քաղցկեղ, և այլ ծանր հիվանդություններ: Նրան առաջադրված մեղադրանքը հիմնված է բացառապես սպանության ենթադրյալ կատարողի հետ ենթադրյալ հեռախոսակապ ունեցած լինելու հանգամանքի վրա: Հեռախոսային խոսակցության բովանդակության բացակայության պայմաններում դատախազությունը որոշել է ղեկավարվել մեղավորության կանխավարկածով և անձին մեղադրել սպանությանը օժանդակելու մեջ: Սակայն որևէ պատասխան չկա, թե ինչից են ենթադրում, որ եթե Ա.Ղարիբյանը նույնիսկ խոսել է սպանության ենթադրյալ կատարողի հետ, ապա ինչու պետք է ենթադրյալ կատարողը կիսվեր իր մտադրությունների մասին, կամ ինչու պետք է Ղարիբյանը նրան օժանդակեր, կամ ինչում է կայացել օժանդակությունը և այլն»,- նշեց նա:

Փաստաբանի խոսքով՝ մարդուն դիտավորյալ կյանքից զրկելը, ամենածանր հանցագործություններից մեկն է, և նման հանցագործություններով իրավապահ մարմինները պետք է ջանք չխնայեն մեղավորին/ներին հայտնաբերելու և խիստ պատասխանատվության ենթարկելու համար: Սակայն մեղսագրվող հանցագործության ծանրությունը չպետք է անօրինական և անհիմն հետապնդման պատճառ դառնա և չպետք է սպանության ենթադրյալ կատարողի հետ ցանկացած առնչություն ունեցած անձ դիտարկվի որպես սպանության օժանդակող կամ պարտակող«Սպանության ենթադրյալ կատարողի մոտ եղած հեռախոսի և իմ վստահորդի տանը հայտնաբերված հեռախոսի միչև եղել են հեռախոսային զանգեր։ Սակայն այլ հանգամանք իմ վստահորդի հետ կապված չկա։ Ղարիբյանն այս պահին՝ նախաքննության ընթացքում, դեռ ցուցմունք չի տվել, բայց եթե նույնիսկ նման զանգ եղել է դա չի նշանակում, որ նա կապ ունի սպանությանը օժանդակելու հետ։ Կա ընդամենը մեղադրական եզրակացություն, բայց չկա ապացույց նրա հետ կապված, ապացույցները վերաբերում են միայն սպանության ենթադրյալ կատարողին», - ասաց փաստաբանը։

Հետաքրքրվեցինք՝ արդյոք հեռախոսային խոսակցությունները հանվե՞լ են և հայտնի՞ է, թե ինչ զրույց է եղել երկու անձի միջև՝ փաստաբանը պատասխանեց․ «Մեղադրող կողմը թող հանի խոսակցությունները և ապացուցի։ Եթե իրավապահ մարմինների մոտ լինեին այդ ձայնագրությունները մեղադրանքին չէին հասնի, քանի որ կիմանային՝ Ղարիբյանը որևէ բանի հետ առնչություն չունի։ Ցավոք կամ չունեն ձայնագրությունները, կամ ջանք չեն գործադրել հայտնաբերելու ուղղությամբ, կամ էլ եթե ունեն և չեն հրապարակում նշանակում է համոզված լինելով, որ մարդն անմեղ է, փորձում են մեղադրել»,- նշեց Սարդարյանը։

Հիշեցնենք, որ 2019թ․ հուլիսի 2-ի գիշերը Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում սպանվել էր 46-ամյա «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանը՝ Մասիվցի Անդիկ մականունով: Պարզվել է, որ սպանությունը կատարել է Ռուսաստանի 32-ամյա Սուլեյման Մ.-ն, որը հետախուզվում է: 

Նշենք, որ 50-ամյա Արմեն Ղարիբյանին մեղադրանք է առաջադրվել օրենքով գող համարվող Մասիվցի Անդիկի սպանությանն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոցը ընտրվել է  կալանավորումը: Ըստ մեղադրանքի՝ Արմեն Ղ.-ն, տեղեկատվություն տրամադրելով և առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու վերաբերյալ նախապես խոստում տալով՝ օժանդակել է Սուլեյման Մ.-ի կողմից 2019 թվականի հուլիսի 3-ին, ժամը 23-ի սահմաններում Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի բնակելի շենքերի բակային հատվածում տեղադրված տաղավարում ապօրինի ձեռք բերված հրազենով՝ ատրճանակի գործադրմամբ Անդրանիկ Հարությունյանին՝ Մասիվցի Անդիկին սպանելուն:

Սոնա Հարությունյան