Ով և ինչու էր դիմահարդարում անչափահաս տղային. ծնողը դիմել է ոստիկանություն
Վերջերս ֆեյսբուքում տարածվեց տեսանյութ, որում արդեն իսկ դիմահարդարված և կնոջ կերպարում իրեն դրսևորող տղամարդը դիմահարդարում է անչափահաս տղայի։ Ըստ մամուլի հրապարակման՝ երեխայի անունը Դավիթ է, որին Ինգա են անվանում։ Տեսանյութի տարածմանը զուգահեռ հասարակության շրջանում բողոքի լայն ալիք ստեղծվեց. մարդիկ հետաքրքրվում էին մի շարք հարցերով՝ ո՞վ է երեխան, ո՞վքեր են նրա ծնողները, ինչպե՞ս է նա հայտնվել այդ միջավայրում, և ո՞վ է անչափահաս տղային դիմահարդարող մյուս տղան:
Հասարակության մեծամասնությունը տեսանյութում տեղի ունեցածը որակեց որպես սրբապղծություն, մյուսներին էլ հետաքրքրեց՝ տեսանյութի տարածումից հետո պատկան մարմինները ինչ գործողություններ կիրականացնեն:
Այս և մի շարք այլ հարցեր պարզելու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանություն:
Ի պատասխան մեր հարցմանը՝ ոստիկանությունը հայտնել է, որ իրենց հաջողվել է բացահայտել տեսանյութի մասնակիցների ինքնությունը, սակայն հավելյալ ինֆորմացիա չեն կարող տրամադրել:
Տեղեկացանք նաև, որ տեսանյութում դիմահարդարվող անչափահաս տղայի ծնողը դիմում է ներկայացրել ոստիկանություն, որի շրջանակներում նախապատրաստվել են նյութեր և, ընթացակարգի համաձայն, ձեռնարկվել համապատասխան միջոցառումներ:




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)