Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ
Հուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
Հասարակություն

ԱԱԾ-ն Փաշինյանի սեղանին է դրել Թորոսյանի ֆեյսբուքյան նամակագրությունը

Antifake.am-ին նոր տեղեկություններ են հայտնի դարձել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև առաջացած հակամարտությունից։

Աղբյուրը հայտնում է, որ ամբողջ խնդիրը սկսվել է նրանից, որ Ազգային անվտանգության ծառայությունը կոտրել է Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջը և բացահայտել նրա նամակագրությունը իր ընկերների հետ, որտեղ Թորոսյանը ամենավերջին ձևով հայհոյել է ու քննադատել Նիկոլ Փաշինյանին։ «Տիրություն արեք ձեր հիվանդին» արտահայտությունը, որի մասին արդեն իսկ գրվել է մամուլում, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան նամակագրությունից հատված է իր ընկերոջ՝ Երևանի կարանտինային վայրերի ղեկավար նշանակված Նարեկ Վանեսյանի հետ։ ԱԱԾ-ի ձեռքում հայտնված նամակագրություններն են հենց պատճառ դարձել, որ Թորոսյանն ապաակտիվացնի իր ֆեյսբուքյան էջերը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Արսեն Թորոսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում տեղի չի ունեցել։ ԱԱԾ-ն Արսեն Թորոսյանի՝ իր ընկերների հետ ունեցած ֆեյսբուքյան էջերի նամակագրությունները դրել է Նիկոլ Փաշինյանի սեղանին, ինչը սաստիկ զայրացրել է վարչապետին։ Վերջինս այդ մասին խոսել է օրերս տեղի ունեցած «ՔՊ» կուսակցության հավաքի ժամանակ։ Փաշինյանը զայրույթից որոշում է կայացրել արձակուրդի ուղարկել Թորոսյանին՝ այլևս չվերադառնալու պայմանով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այսքանով չի բավարարվել և հրահանգել է քրեական գործ հարուցել Արսեն Թորոսյանի դեմ՝ կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի տապալման և ֆինանսական չարաշահումների համար, սակայն Արսեն Թորոսյանն էլ իր հերթին ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ քրեական գործ հարուցելու սպառնալիքների, իր ընկերների հետ խոսակցություններում ասել է, որ իր ձեռքի տակ այնպիսի ձայնագրություններ ունի Նիկոլ Փաշինյանից, որոնցով ապացուցվում է, որ COVID-ի այս խայտառակ վիճակը Փաշինյանը չի կարող բարդել իր վրա, և եթե քրեական հետապնդումներ սկսեն իր դեմ, ինքն էլ այդ ձայնագրությունները կհրապարակի. հարց է, թե այդ ժամանակ ով ավելի շատ կտուժի՝ ինքը՝ իրավական առումո՞վ, թե՞ Փաշինյանը՝ քաղաքական առումով։

Աղբյուրը մեզ մանրամասներ հայտնեց նաև մամուլում շրջանառվող մեկ այլ տեղեկության հետ կապված, որի համաձայն՝ պարետատունը հաշվետվություն է պահանջել Արսեն Թորոսյանից կորոնավիրուսի դեմ պայքարի ֆինանսական միջոցները ծախսելու ուղղությունների վերաբերյալ, քանի որ ֆինանսական չարաշահումներ են ի հայտ եկել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Արսեն Թորոսյանը ընդհանրական հաշվետվություն է ներկայացրել՝ չտալով ծախսերի բացվածքը, ինչը հնարավորություն չի տալիս հասկանալ, թե որտեղից է առաջացել ֆինանսական բացը։ Աղբյուրը մանրամասնեց, որ Թորոսյանն իր ընկերների հետ զրույցներում ասել է, որ իր կողմից բաշխված գումարի չափը կազմում է ընդամենը 14-ից 15 միլիոն դոլար, իսկ մնացած գումարները թող իրենք գնան և պարզեն, թե ուր է գնացել։

Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի թիմի ներսում խնդիրները ավելի ու ավելի են լրջանում։ Թիմում իրար չեն վստահում, իսկ ԱԱԾ-ն ակտիվորեն զբաղվում է Նիկոլ Փաշինյանի թիմակիցների ֆեյսբուքյան էջերի նամակագրությունների ուսումնասիրություններով և փորձում է գտնել Փաշինյանի քննադատներին, հայհոյողներին, նրան «թիկունքից խփողներին»։ Արսեն Թորոսյանը, փաստորեն, ԱԱԾ-ի այս գործողության առաջին և խոշոր զոհն է, և բացառված չէ, որ շուտով կլինեն նոր «զոհեր»։

  Իմանալ ավելին․․․