Ի՞նչ է լինելու, եթե աշակերտը հրաժարվի դիմակ կրել, լինելու է արդյո՞ք որևէ պատժի միջոց. Պարզաբանում է փոխնախարարը
Ինչ է լինելու, եթե աշակերտը հրաժարվի դիմակ կրել, լինելու է արդյո՞ք որևէ պատժի միջոց:
Այսօր ուսումնական պրոցեսի վերաբերյալ քննարկման ժամանակ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ դիմակների կրման պահանջն այսօր էլ է գործում. «Իհարկե պարետի որոշմամբ առանձնացված է մարդկանց խումբ, ում հնարավորություն է տրվում դիմակ չկրել բժշկի ցուցմամբ: Ընդհանուր կանոններ կան, իսկ դպրոցներում որևէ հավելյալ կարգավորում չի լինելու: Գործընթացը կազմակերպվելու է այնպես, ինչպես ցանկացած այլ վայրում»:
Վերահսկողության գործընթացը տրված է տեսչական մարմնին, որը կհետևի, թե որքանով է գործընթացը պահպանվում. «Առաջին փուլում այցելությունները լինելու են աջակցող բնույթ, խնդիր չկա որևէ մեկին տուգանելու, պատժելու, եթե խոսքը չի վերաբերում պաշտոնական անձի անգործությանը, անփութությանը:
Մենք հասկանում ենք, որ գործ ունենք երեխաների հետ: Մենք պետք է հենց երեխաներին բացատրենք կանոնների պահպանման կարևորությունը, թե ինչպիսի հետևանքներ կլինեն, եթե դրանք չպահպանվեն:
Եթե մենք գտնենք բացատրության ձևը, մեր երեխաներին սովորեցնենք առողջ ապրելակերպի, հանրային ճիշտ վարքագծի կանոնները, ու նրանք կարողանան դրանք կիրառել, արդյունքում ավելի արդյունավետ պայքար կլինի կորոնավիրուսի դեմ, իսկ վաղն ավելի գիտակից քաղաքացի կունենանք, ովքեր գուցե նաև կանխեն իրավիճակները, որոնց մեջ մենք այսօր ենք հայտնվում հանրային ոչ բավարար պատասխանատու վարքագծի հետևանքով»:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն