Սարք է ստեղծվել օդում COVID-19-ի հայտնաբերման համար
Կրասնոգորսկի Ս․Ա․ Զվերեւի անվան գործարանը «Բանակ-2020» համաժողովում ներկայացրել է Ռուսաստանում առաջին սարքը օդում վիրուսների, այդ թվում COVID-19-ի հայտնաբերման համար, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտնել է ձեռնարկության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Նովիկովը։
Նրա խոսքով՝ «Դետեկտոր-ԲԻՕ» բժշկա-մանրէաբանական սարքը կարող է որոշել ոչ միայն վիրուսների, այլեւ բակտերիաների, ինչպես նաեւ տոքսինների առկայությունը։
«Սա ՌԴ առողջապահության նախարարության Ն․Ֆ․ Գամալեի անվան համաճարակաբանության եւ միկրոկենսաբանության գիտահետազոտական կենտրոնի հետ համատեղ մշակում է։ Այսպիսի սարքի միջոցով օդի նմուշի ավտոմատ անալիզը տեւում է 10-ից մինչեւ 30 րոպե՝ կախված ախտածինների պարունակությունից եւ այլ գործոններից»,- հայտնել է Նովիկովը։
Սարքի պետական փորձարկումներն ավարտվել են հունիսին, որի արտոնագրումը նոր է պատրաստվում, ուստի վաղ է պատվերների մասին խոսել։
«Սակայն մեր պատրաստականությունն առավելագույնն է, եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք արտադրել այնքան, որքան պատվիրատուն պահանջի։ Կարեւոր է, որ այս սարքը կարող է արձագանքել օդում տարբեր ախտածինների, ուստի այն կարելի է կիրառել ինչպես քաղաքացիական նպատակներով, այնպես էլ մանրէաբանական անվտանգության ապահովման համար»,- նշել է գործարանի գլխավոր տնօրենը։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն