Ինչու են վիրաբույժները կապույտ և կանաչ համազգեստ կրում
Երևի թե շատերին է հետաքրքրում, թե ինչու են բժիշկները վիրահատարանում կրում ոչ թե սպիտակ, այլ՝ կանաչ կամ կապույտ գույնի համազգեստ:
Պարզվում է՝ համազգեստի գույնի ընտրությունը բավականին կարևոր նրբություն է, որից մասամբ կախված է վիրահատության հաջողությունը:
Իսկզբանե բժիշկների համազգեստը սպիտակ է եղել, սակայն դա շարունակվել է մինչև 1914թ., երբ անվանի բժիշկներից մեկը հրաժարվել է ճերմակից՝ նախապատվությունը տալով սկզբում կանաչին, իսկ հետո՝ կապույտին:

Պատճառն այն է, որ ճերմակը կարող է ազդել վիրաբույժի տեսողության վրա: Նա կարող է մի քանի վայրկյանով «կուրանալ», եթե արյան ալ կարմիր գույնից հայացքը գցի մյուս բժիշկների սպիտակ խալաթների վրա: Հետաքրքրական է, որ սովորական մարդիկ նույն բանն են զգում, երբ արևոտ օրով տնից դուրս են գալիս ու առաջին հայացքը գցում ձյան վրա:

Աղբյուրը մանրամասնում է, որ կապույտը և կանաչը գունային սպեկտրում հակադարձ են կարմիրին, մինչդեռ վիրահատության ժամանակ բժիշկը ստիպված է տևական ժամանակ նայել կարմիր արյանը:
Այսպիսով՝ կանաչն ու կապույտը ոչ միայն օգնում են բժշկին չկորցնել հայացքի սրությունը, այլև թույլ են տալիս ավելի լավ ընկալել կարմիրի երանգները: Հետևաբար՝ օգնում են վիրաբույժին ավելի քիչ սխալներ թույլ տալ վիրահատության ժամանակ:




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...