Forbes-ը հրապարակել Է Ռուսաստանի ամենահարուստ կանանց վարկանիշը
«Լուկօյլ»-ի համասեփականատեր միլիարդատեր Լեոնիդ Ֆեդունի դուստրը՝ Եկատերինա Ֆեդունը, ըստ Forbes հանդեսի վարկածի, 700 միլիոն դոլար կարողությամբ դեբյուտել Է Ռուսաստանի ամենահարուստ կանանց վարկանիշում՝ միանգամից զբաղեցնելով երրորդ հորիզոնականը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Առաջատարները մնացել են անփոփոխ. առաջին հորիզոնականում կրկին Inteco Management ընկերության նախագահ Ելենա Բատուրինան Է, որի կարողությունն աճել Է մինչեւ 1,3 մլրդ դոլար, իսկ երկրորդում Ռուսաստանում խոշորագույն Wildberries ինտերնետ-խանութի հիմնադիր Տատյանա Բակալչուկն Է (1,1 մլրդ դոլարով): Վարկանիշում երկրորդ տարին անընդմեջ հայտնվել են միանգամից երկու միլիարդատերեր, նշում Է հրատարակությունը:
Չորրորդ դիրքն զբաղեցնում Է մասնավոր ներդրող Տատյանա Կովալչուկը՝ գործարար Յուրի Կովանչուկի կինը՝ 600 մլն դոլար կարողությամբ: Ելենա Ռիբոլովլեւան, որն առաջին անգամ Forbes Woman-ի վարկանիշում տեղ Էր գտել 2016 թվականին՝ նախկին ամուսնու՝ միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլեվի հետ դատավեճի ավարտվելու շնորհիվ, նոր վարկանիշում հայտնվել Է հինգերորդ տեղում. հանդեսը նրա կարողությունը գնահատել Է 600 մլն դոլար: Նրան հաջորդում Է «Պրոգրես» ընկերության բաժնետեր Օլգա Բելյավցեւան (500 մլն դոլար):
Forbes-ը յոթերորդ հորիզոնականում տեղավորել Է միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի դստերը՝ Լիլյա Ռոտենբերգին՝ 500 մլն դոլար կարպիտալով: Նրան հաջորդում Է «ՆովատԷկ»-ի կառավարման փոխնախագահ Տատյանա Կուզնեցովան (450 մլն դոլար): Վարկանիշի 9-րդ դիրքն զբաղեցրել Է Եվգենյա Գուրեւան (400 մլն դոլար), որին 2007 թվականից ուղղակիորեն պատկանում Է «Ֆոսագրո»-ի բաժնետոմսերի փաթեթը: Թոփ-10-ը եզրափակում Է «Համագործակցություն» ընկերությունների խմբի համասեփականատեր Նատալյա Լուցենկոն (400 մլն դոլար):
Վարկանիշում երկրորդ նոր անձը Լյուդմիլա Կոգանն Է, որը «Ուրասլիբ»-ի հիմնական բաժնետեր՝ անցյալ տարի մահացած Վլադիմիր Կոգանի այրին Է: Նա ժառանգություն Է ստացել ամուսնու բաժինը (81,8 տոկոս) բանկում, որը մտնում Է Ռուսաստանի խոշորագույն բանկերի թոփ-30-ի մեջ: Հանդեսը նրա կարողությունը գնահատել Է 350 մլն դոլար եւ հատկացրել վարկանիշի 13-րդ հորիզոնականը:
Վարկանիշի մասնակցուհիների միագումար կարողությունը նոր ռեկորդ Է սահմանել՝ կազմելով 10,7 մլրդ դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն