Այն, թե որ ժամին եք դուք արթնանում շատ բան կարող է պատմել ձեր մասին
Ո՞ր ժամին եք սովորաբար արթնանում:

04:00 և ավելի շուտ
Ամենայն հավանականությամբ ձեր կյանքը լի է սթրեսներով, դուք ատում եք ձեր աշխատանքը և ղեկավարին, սակայն չեք կարող աշխատանքից դուրս գալ, քանի որ պետք է գումար վաստակեք:
05:00
Դուք չափազանց պունկտուալ եք, վախենում եք ուշանալ: Դուք չափից դուրս շատ եք սուրճ ըմպում:
06:00
Դուք շատ կարգավորված անձնավորություն եք: Անգամ եթե ձեր աշխատանքը ուշ է սկսվում, դուք սիրում եք օրը վաղ սկսել, գուցե առավոտյան վազում եք կամ սպորտով զբաղվում: Դուք կարողանում եք ճիշտ կազմակերպել ձեր օրը:
07:00
Դուք կազմակերպված մարդ եք: Անկախ նրանից, թե երբ է ձեր աշխատանքը, դուք մի փոքր շուտ եք արթնանում: Դուք հանգիստ հասցնում եք ձեզ կարգի բերել և նախաճաշել:
08:00
Դուք 9:00-ից 18:00-ն աշխատողների կատեգորիայից եք: Ձեր կյանքը բավականին ձանձրալի է և մոնոտոն: Դուք ճնշվում եք ձեր աշխատանքից, ինչն էլ ազդում է ձեր ընտանեկան կյանքի վրա:
09:00
Դուք էլ 40-ժամյա աշխատանքային շաբաթ ունեք, սակայն անկազմակերպ եք: Վեր կենալուց առաջ դուք առնվազն 2 անգամ անջատում եք զարթուցիչը: Դուք շարունակ բողոքում եք աշխատանքից և երազում արձակուրդի մասին:
10:00
Դուք ստեղծագործ բուերի դասին եք պատկանում: Սկզբում մինչև գիշերվա ժամը 2-3-ը արթուն եք մնում աշխատելով, իսկ ապա առավոտյան քնում: Սա ձեզ համար օգտակար է, քանի որ բոլոր լավագույն մտքերը գալիս են գիշերը:
11:00
Այս ժամին սովորաբար արթնանում են գիշերային հերթափոխով աշխատողները: Այդ պարագայում ոչ մի աննորմալ կամ արտառոց բան չկա այս ժամին արթնանալու մեջ:
12:00 և ավելի ուշ
Դուք ողջ գիշերն անցկացնում եք համակարգչի առաջ, գիրք եք կարդում կամ էլ հեռուստացույց դիտում, և այսպես մինչև 05:00-ն: Հավանաբար դուք fast food-ի և այլ անառողջ սննդի սիրահար եք:




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...