Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ապրիլի 11-ին «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը հրավիրում է մեծ հանրահավաք Պայքարել անվանման դեմ՝ սա իսկապես նորարարություն է. Արամ Վարդևանյանը՝ անձնանունների արգելքի մասին Մենք ունենք տնային կալանք՝ նախաքննության ավարտի պայմաններում, ինչի՞ համար. Վարդևանյան Բա «ուժեղ տղերքը» ինչի՞ են հրատապ օրենք փոխում, որ զուտ Սամվել Կարապետյանի անունը չլինի դաշինքում Ընդդիմության կոնսոլիդացիան պետք է լինի այդ թվում՝ տեղեկատվության հասանելիության ապահովման ուղղությամբ. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿ Մոսկվայի հայկական եկեղեցու կառուցման գործում մեծ ներդրում է ունեցել Սամվել Կարապետյանը (տեսանյութ) Ռուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն Այսօր Սուրբ Զատիկ է, կուզենայի, որ կարևորեինք այս տոնը․ եկեք այսօր շնորհավորենք այն մարդկանց ումից մի քիչ նեղացած ենք․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) «Ոժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Աշտարակ համայնք Հայաստանում փոփոխությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե փոխենք ղեկավարությանը այնպիսի ղեկավարությամբ, որը չի գալիս վերցնելու, այլ գալիս է տալու․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
ԱրարատԲանկը Լոռիում՝ բիզնեսի և տնտեսության զարգացման մրցունակ լուծումներովՈրոշում եմ կայացրել միանալ Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը. «Հայուհի» կենտրոնի հիմնադիր (տեսանյութ) Քննիչի աշխատանքին վնասող տվյալներ հայտնած և խուլիգանության մեջ մեղադրվողի գործն ուղարկվել է դատարանԸնտրական օրեսնգիրքը փոխվում է ընտրություններից 2 ամիս առաջ` ժողովրդավարության բաստիոնում. Աշոտ ՄարկոսյանԻ՞նչ փոխվեց, որ ընտրություններից 2 ամիս առաջ որոշեցիք ընտրական օրենսգիրք փոխել. Ալիկ Ալեքսանյանը՝ Նիկոլ Փաշինյանին Եթե դուք հետևեիք Սամվել Կարապետյանի հորդորին և օր առաջ ավարտեիք պատերազմը, կփրկվեր 3,500 հայորդու կյանք. Նարեկ ԿարապետյանԱվելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար. ՓեզեշքիանՈղջ հանրապետությունում սպասվում են տեղումներՂազախստանը մերժեց Փաշինյանի սադրանքը Փաշինյանը եկեղեցու դեմ պայքարը ներառել է ՔՊ ծրագրում Կհեռացնե՞ն Անդրանիկ Քոչարյանին ՔՊ ցուցակից Շնորհավոր Աստվածածնի ավետման տոնը, Աստվածածնի, որ հանուն մեր փրկության կամովին տարավ Որդու զոհաբերման մեծ տառապանքը. Մենուա ՍողոմոնյանՀյուսիս-արևմուտքից ցուրտ հոսանքներ են ներխուժում, կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում 20-50 սմ-ովԱռաջիկա ընտրություններին ժողովուրդն է որոշելու իր ապագան․ Հրայր Կամենդատյան Սիրելի մայրեր, շնորհավոր ձեր տոնը. Թող ձեր կյանքը լցված լինի սիրով, ջերմությամբ և գնահատանքով. Մհեր ԱվետիսյանՀիմա էլ կռիվ են տալիս Սամվել Կարապետյանի անվան հետ. Նարեկ Կարապետյան Երբ կրթությունը քանդվում է, երկիրը դառնում է խոցելի, ինչը հիմա արվում է Հայաստանում․ Ատոմ ՄխիթարյանՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Lexus»-ըՓաշինյանի սարսափն ու Ընտրական օրենսգրքի փոփոխությունը Փաշինյանը չի կարող խանգարել. Հայաստանի հաջորդ վարչապետը՝ Սամվել Կարապետյանն է. Ալեքսանյան
Ժամանց

30 բան, որ հենց հիմա պետք է դադարես անել

Ինչպես մի անգամ Մարիկա Ռոբինսոնն ասաց. «Ոչ ոք չի կարող ժամանակը ետ տալ, հետ գնալ ու նորից սկսել, բայց ամեն մեկն էլ կարող է սկսել այսօր ու նոր ավարտ ստանալ»: Ճշմարտությանը սրանից ավելի մոտ ոչինչ չի կարող լինել:

Սակայն մինչև դու կսկսես այս մտքով շարժվել, դու պետք է կարողանաս ձերբազատվել այն բաներից, որոնք քեզ հետ են պահում ճիշտ ապրելուց:

1. Դադարիր ժամանակդ անցկացնել սխալ մարդկանց հետ: Կյանքը չափազանց կարճ է, որ ժամանակդ անցկացնես այն մարդկանց հետ, ովքեր որախությունդ քամում են քո միջից: Եթե ինչ-որ մեկն ուզում է քեզ տեսնել իր կյանքում՝ նա ազատ տեղ կպատրաստի դրա համար: Կյանքում երբեք ներկայությունդ մի պնդիր ինչ-որ մեկի կյանքում, ով չի գնահատում քո արժեքը: Եվ հիշիր՝ իրական ընկերները նրանք չեն, որ կողքիդ են այն ժամանակ, երբ քո կյանքում ամեն ինչ հրաշալի է, այլ նրանք, ովքեր կողքիդ են քեզ համար ծանր ժամանակներում:

2. Դադարիր փախչել քո խնդիրներիցԳլուխդ բարձր դուրս արի խնդիրներիդ ընդառաջ: Ոչ դա հեշտ չի լինի: Աշխարհում չկա գոնե մի հոգի, ով հեշտությամբ գլուխ է հանում ու լուծում իր առջև ծառացած բոլոր խնդիրները: Մենք ստեղծված չենք խնդիրները հեշտությամբ հաղթահարելու համար: Մենք այնպես ենք ստեղծված, որ տխրենք, հիասթափվենք, ցավ ապրենք, թափառենք ու ընկնենք: Որովհետև դա է կյանքի իմաստը. դեմ դիմաց դուրս գալ մեր խնդիրների առաջ, սովորել, հարմարվել և ժամանակի ընթացքում լուծել դրանք: Հենց սա է, որ ստեղծում է այն մարդուն, ով մենք ի վերջո դառնում ենք:

3. Դադարիր ստել ինքդ քեզԱյս կյանքում դու կարող ես խաբել յուրաքանչյուրին, բայց չես կարող խաբել ինքդ քեզ: Մեր կյանքը բարելավվում է միայն այն ժամանակ, երբ մենք օգտվում ենք հնարավորություններից, և ամենաառաջին հնարավորությունը, որից մենք կարող ենք օգտվել, դա ինքներս մեզ հետ ազնիվ լինելն է:

4. Դադարիր քո սեփական կարիքները հետաձգել հետոյի: Ամենացավեցնող բանն այն է, երբ ինչ-որ մեկին անսահման սիրելու պատճառով կորցնում ես ինքդ քեզ` մոռանալով, որ ինքդ էլ հատուկ ես: Այո, օգնիր ուրիշներին, սակայն մի մոռացիր նաև ինքդ քեզ օգնել: Եթե կա այնպիսի մի ժամանակ, որ պետք է հետևես այն բաներին, որ սիրում ես, ու քեզ համար կարևոր են, ապա դա հենց հիմա է:

5. Դադարիր փորձել լինել այն մեկը, ով իրականում չես: Կյանքում ամենադժվար բանն է պահպանել քո եսը, մինչ աշխարհը փորձում է քեզ այնպիսին դարձնել, ինչպիսին բոլորն են: Ինչ-որ մեկը կարող է ավելի գեղեցիկ լինել, մյուսն ավելի խելացի, մեկ ուրիշն ավելի երիտաարդ, սակայն ոչ ոք չի կարող լինել դու: Մի փոխվիր, որպեսզի մարդիկ սկսեն սիրել քեզ: Եղիր այնպիսին, ինչպիսին կաս, ու ճիշտ մարդիկ կսիրեն քո իրական եսը:

6. Դադարիր կառչել անցյալից: Դու չես կարող սկսել կյանքիդ հաջորդ գլուխը, եթե շարունակ կարդաս վերջին գլուխը:

7. Դադարիր վախենալ սխալներ գործելուց: Ինչ-որ բան անելն ու 10 անգամ սխալվելն ավելի արդյունավետ է, քան ոչինչ չանելը: Ամեն հաջողության հետևում ձախողման հետքեր կան, ու ամեն ձախողում տանում է դեպի հաղթանակ: Ի վերջո, դուք ավելի շատ սկսում եք ափսոսել այն բաների համար, որ չեք արել, քան նրանց համար, որ արել եք:

8. Դադարիր կշտամբել հին սխալների համարՀնարավոր է, որ մենք սիրենք սխալ մարդու, կամ արտասվենք սխալ բաների համար, սակայն մի բան հաստատ է. սխալներն օգնում են մեզ գտնել այն մարդուն ու այն բաները, որոնք ճիշտ են մեզ համար: Մենք բոլորս էլ սխալվում ենք, պայքարում, ափսոսում անցյալում կատարած սխալների համար: Սակայն պետք է հիշել, որ դու քո սխալները չես, դու քո պայքարները չես, այլ դու հիմա այստեղ ես ու ունես իշխանություն քո օրն ու քո ապագան ձևավորելու համար: Կյանքում ամեն պահ քեզ հետ պատահած յուրաքանչյուր բան նախապատրաստում է քեզ այն պահի համար, որը դեռ պետք է պատահի քո կյանքում:

9. Դադարիր երջանկությունը գնել ցանկանալուցՀաճախ այն բաները, որոնք մենք ցանկանում ենք, թանկ արժեն: Սակայն ճշմարտությունն այն է, որ այն բաները, որոնք իրական բավարարվածություն են պատճառում, իրականում անվճար են` սեր, ծիծաղ, քո սիրելի բաներով զբաղվելը:

10. Դադարիր ուրիշների մեջ փնտրել քո երջանկությունըԵթե դու քո ներսում ուրախ չես, դու չես կարող ուրիշների հետ երկարատև հարաբերություններում երջանիկ լինել: Դու պետք է քո կյանքում կայունություն ստեղծես, մինչև այն որևէ մեկի հետ կիսելը:

11. Դադարիր ծուլություն անելՄի մտածիր այդքան շատ, այլապես ինքդ քեզ համար խնդիրներ կստեղծես, որոնք նույնիսկ չկային կամ առաջնային չեն: Գնահատիր իրավիճակը ու վճռական քայլ կատարիր: Դու չես կարող փոխել այն, ինչին հրաժարվում ես դիմակայել: Առաջնթացը ներառում է ռիսկը:

12. Դադարիր մտածել, որ պատրաստ չեսՈչ ոք երբեք իրեն 100% պատրաստ չի զգում, երբ նրա առաջ որևէ հնարավորություն է բացվում: Քանի որ շատ հնարավորություններ մեզ ստիպում են դուրս գալ մեր հարմարավետության սահմանից ու աճել, ինչը նշանակում է, որ մեզ համար սկզբում միշտ էլ անհարմար կլինի:

13. Դադարիր սխալ դրդապատճառներով հարաբերությունների մեջ մտնել մարդկանց հետ:Հարաբերություններ ստեղծելիս պետք է իմաստուն վարվել: Ավելի լավ է միայնակ լինել, քան վատ ընկերակցություն ունենալ: Շտապելու կարիք չկա: Եթե ինչ-որ բան պետք է լինի, ապա կլինի իր ժամանակին, ճիշտ մարդու հետ, ճիշտ պատճառով: Սիրահարվիր, երբ պատրաստ ես, ոչ թե երբ միայնակ ես:

14. Դադարիր նոր հարաբերություններից հրաժարվելուց միայն այն պատճառով, որ հները չեն ստացվել:Կյանքում կհասկանաս, որ յուրաքանչյուր հանդիպում քո կյանքում ունի իր իմաստն ու նպատակը: Որոշ մարդիկ կփորձեն քեզ, որոշները կօգտագործեն, մյուսներն էլ ինչ-որ բան կսովորեցնեն: Բայց, ամենակարևորը, կհանդիպեն մարդիկ, ովքեր կնպաստեն քեզ լավագույնս ցույց տալու քո անհատականությունը:

15. Դադարիր մյուսների հետ մրցակցելուց: Մի անհանգստացիր այն մասին, թե ինչ են մյուսներն ավելի լավ անում, քան դու: Կենտրոնացիր քո սեփական արդյունքներն ամեն օր ավելի բարելավելով: Հաջողությունը քո ու քո միջև ճակատամարտն է միայն:

16. Դադարիր նախանձել մյուսներինՆախանձը քոնի փոխարեն ուրիշների հաջողություններն ու օրհնությունները հաշվելու արվեստն է: Ավելի լավ է ինքդ քեզ հարց տուր. «Ի՞նչ ունեմ ես, որ մյուսները ցանկանում են ունենալ»:

17. Դադարիր բողոքել ու ինքդ քեզ խղճալԿյանքում այն խնդիրները, որոնք հայտնվում են մեր ճանապարհին, ունեն իրենց նպատակը` շրջելու քո ուղին այն ուղղությամբ, որը նախատեսված է քեզ համար: Սկզբում հնարավոր է, որ դու չես տեսնի կամ հասկանա այն պահին, երբ այդ ամենը պատահի քեզ հետ ու քեզ համար կարող է չափազանց բարդ լինել: Սակայն մի պահ հիշիր բոլոր այն խոչընդոտները, որոնք նախկինում հայտնվել են քո առջև: Դու կտեսնես, որ դրանք ի վերջո տարել են դեպի ավելի լավ տեղ, ավելի լավ մարդիկ, ավելի լավ իրավիճակներ: Այնպես որ, ժպտա, թող որ բոլորը իմանան, որ այսօր դու ավելի ուժեղ ես, քան երեկ, ու դա հենց ադպես էլ կլինի:

18. Դադարիր կառչած մնալ չարակամությունիցԿյանքդ մի ապրիր սրտումդ չարակամությունն պահելով: Ի վերջո, դու ավելի շատ կվնասես քեզ, քան այն մարդիկ, ում դու ատում ես: Ներումը այն չէ, որ դու պարզապես ասես, թե ներում ես, ներումն այն է երբ, ասում ես. «Ես չեմ պատրաստվում թույլ տալ, որ այն, ինչ արել ես ինձ, կկործանի իմ երջանկությունը»: Ներման պատասխանն է մոռանալը, խաղաղություն գտնելը, ինքդ քեզ ազատելը: Ու հիշիր, որ ներումը ոչ միայն մյուսների համար է, այլև քեզ համար: Դու պետք ներես ինքդ քեզ ու առաջ շարժվես:

19. Դադարիր մյուսներին թույլ տալ քեզ իջեցնել իրենց մակարդակինԵրբեք մի իջեցրու քո ստանդարտները, որպեսզի հարմարեցնես դրանք նրանց հետ, ովքեր հրաժարվում են իրենցը բարձրացնել:

20. Դադարիր ժամանակդ վատնել մյուսներին բացատրությունենր տալու վրա: Քո ընկերները կարիք չունեն, որ դու որևէ բացատրություն տաս, իսկ թշնամիներդ, միևնույն է, չեն հավատա: Ուղղակի արա այն, ինչ սիրտդ հուշում է, որ ճիշտ է:

21. Դադարիր նույն բանն անընդմեջ անելուց՝ առանց ընդմիջմանԽորը շունչ քաշելու լավագույն պահը այն պահն է, երբ քիչ ժամանակ ունես դրա համար: Եթե դու շարունակես անել այն, ինչ անում ես, դու կստանաս այն, ինչ շարունակ ստանում ես: Երբեմն դու ուղղակի պետք է դադար տաս ու փորձես կողքից նայել քեզ. այսպես դու կկարողանաս ամեն ինչ ավելի պարզորոշ տեսնել:

22. Դադարիր չնկատելփոքր պահերի գեղեցկությունըՎայելիր փոքր պահերը, որովհետև մի օր դու կարող ես հետ նայել ու պարզել, որ դրանք մեծ բաներ էին: Կյանքիդ լավագույն մասն իրականում այն փոքրիկ պահերն են, երբ դու անց ես կացրել ժպտալով ինչ-որ մեկի հետ, ով քեզ համար կարևոր է եղել:

23. Դադարիր ամեն ինչ կատարյալ դարձնելու քո փորձերը: Իրական աշխարհը երբեք էլ չի հատուցում պերֆեկցիոնիստներին, այն հատուցում է այն մարդկանց, ովքեր ուղղակի իրենց գործն են անում:

24. Դադարիր քայլել այն ճանապարհով, որտեղ ավելի քիչ ես հանդիպում դիմադրությունների: Կյանքը հեշտ չէ, հատկապես երբ դու նպատակ ես դնում արժեքավոր մի բանի հասնելու համար: Երբեք մի բռնիր հեշտ ճանապարհը: Ինչ-որ յուրահատուկ բան արա:

25. Դադարիր քեզ պահել այնպես, կարծես ամեն ինչ լավ է, երբ իրականում այդպես չէ: Ամեն ինչ կարգին է, եթե որոշ ժամանակ քեզ կոտրված զգաս: Միշտ չէ, որ ստիպված ես ուժեղ ձևանալ ու կարիք չկա անընդհատ ապացուցելու, որ ամեն ինչ լավ է: Քեզ պետք է չանհանգստացնի այն, թե ինչ են մտածում ուրիշները. լաց եղիր, եթե ցանկանում ես, արտասվելն առողջարար է: Որքան շուտ դա անես, այնքան շուտ կկարողանաս ժպտալ:

26. Դադարիր մեղադրել ուրիշներին քո խնդիրների համարԱյն, թե որքանով կարող ես հասնել նպատակներիդ, կախված է նրանից, թե որքանով ես դու պատասխանատվություն վերցնում քո կյանքի համար: Երբ դու ուրիշներին մեղադրում ես այն բանի համար, ինչի միջով ես անցնում, դու հրաժարվում ես պատասխանատվությունից, ու ուրիշներին ես հանձնում քո կյանքը կառավարելու իշխանությունը:

27. Դադարիր լինել ամեն ինչ բոլորի համարԴա անելը անհնարին է, ու փորձել դա անելը քեզ ուղղակի կարող է ուժասպառ անել: Սակայն մեկ մարդու ժպտալ ստիպելը կարող է փոխել աշխարհը: Միգուցե ոչ ամբողջ աշխարհը, սակայն նրանց աշխարհը: Այնպես որ, ավելի փոքր բաների վրա կենտրոնացրեք ձեր ուշադրությունը ու ավելի շատ բան կարող եք անել:

28. Դադարիր այդքան շատ անհանգստանալ: Անհանգստությունը վաղվա խնդիրները չեն անհետացնի, սակայն դրանք կանհետացնեն այսօրվա ուրախությունը: Որպեսզի հասկանաս՝ արդյո՞ք արժե ինչ-որ բանի համար անհանգստանալ, թե ոչ, ուղղակի հարց տուր քեզ, թե արդյոք մեկ, երեք կամ հինգ տարի հետո դա որևէ նշանակությւոն կունենա: Եթե հարցի պատասխանը «ոչ» լինի, ապա անիմաստ եք անհանգստանում:

29. Դադարեք կենտրոնանալ այն բաների վրա, որ չեք ցանկանում, որ պատահեն ձեզ հետ: Կենտրոնացեք այն բանի վրա, թե ինչ եք ուզում պատահի: Յուրաքանչյուր հաջողության պատմության հիմքում դրական մտածողությունն է: Եթե դուք ամեն առավոտ արթնանաք այն մտքով, որ այդ օրը ձեր կյանքում ինչ-որ հրաշալի բան կկատարվի ու ավելի ուշադիր լինեք, կտեսնեք, որ իրականում հաճախ հենց այդպես էլ լինում է:

30. Դադարիր անշնորհակալ լինել: Կարևոր չէ, թե որքան լավ կամ վատ օր եք ունեցել, ամեն օր ձեր կյանքի համար երախտապարտ եղեք: Ինչ-որ մեկը ինչ-որ տեղում անհույս պայքարում է իր կյանքի համար: Փոխանակ մտածելու, թե դու ինչ չունես, մտածիր այն մասին, թե ինչ ունես, որ չունեն ուրիշները:

Իմանալ  ավելին․․․