Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմ Էս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա Ղուկասյան Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Աշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ» Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ» «Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ» Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանը
Ժամանց

Ահա թե ինչու պետք է պարտադիր նշել երեխայի տարեդարձը

Չէ՞ որ սա նրանց համար է:

Յուրաքանչյուր երեխայի ծննդյան օրը տոնելը շատ ավելի կարևոր է, քան կարծում եք: Սա մի ինչ-որ ծիսակատարություն է, երբ Ձեր երեխան հատկապես այդ օրն իրեն կարող է կարևոր զգալ, կարելի է ասել, օրվա թագավոր:

Հասկանում ենք, որ դժվար ժամանակներ էլ են լինում, և որ ամեն տարի հսկայական երեկույթները չափազանց թանկ են, բայց մենք բոլորս արժանի ենք առանձնահատուկ տորթի և գոնե մի քանի մոմի այդ օրը, այնպես չէ՞:

Ըստ ծնողական հարցերով փորձագետ Մագդա Գերբերի՝ տոնակատարության ընթացքում երեխան պետք է ստանձնի Ձեր հիմնական օգնականի դերը: Բայց ոչ պարզապես «վերցրո՛ւ», «տա՛ր», «արա՛», այլ օգնական, որը կկարողանա առաջնորդել այնպես, ինչպես Դուք:

Եթե նա իր ձեռքը վերցնի վերահսկողությունը, դա կօգնի նրան զարգացնել այնպիսի հատկություններ, որոնք շատ կարևոր են ապագայի համար, կսովորի ինչպես լուծել խնդիրները և արտահայտվել ստեղծագործաբար:

Բացի այդ՝

1. Նրա ինքնագնահատականը կբարելավվի:

Դա կլինի նրա օրը:  Նա կունենա իր նախընտրած տորթը, զարդարանքները, որոնք իրեն դուր են  գալիս, և մարդիկ, ովքեր նրան առավել շատ են սիրում: Ձեր երեխան կիմանա, որ սա շատ կարևոր տոն է Ձեզ համար:

 

2. Դուք կպահպանեք ընտանեկան ավանդույթները:

Գումարի բացակայությունն արդարացում չէ Ձեր երեխայի համար. նրա համար հատուկ օր չունենալը շատ տհաճ է:Հասկացե՛ք, որ պարզապես տորթ թխելը կամ գնելը և դրա մեջ մի քանի մոմ դնելը բավական է, որպեսզի Ձեր երեխան  հասկանա, թե որքան կարևոր է նա Ձեզ համար: Պարտադիր  չէ հսկայական երեկույթներ կազմակերպել:

3. Նա ավելի մոտ կլինի այն մարդկանց, ում սիրում է:

Եթե Դուք այդ հատուկ օրը կազմակերպեք Ձեր սեր երեխայի համար, նա կհասկանա, թե դա որքան կարևոր է ուրիշների համար: Նա ավելի բարի կդառնա և կսովորի իր ուրախությունը կիսել ընկերների հետ, կհարգի նրանց ավանդույթները և երբեք չի մոռանա մաղթել նրանց երջանիկ ծննդյան օր:

4. Նրանք կսովորեն ցանկացած իրավիճակում լուծումներ գտնել:

Ձեր երեխաները կհասկանան, որ կան տարբեր եղանակներ, այդ գեղեցիկ օրը նշելու համար, և որ երբեմն ամեն ինչ չէ, որ ստացվում է այնպես, ինչպես ցանկանում եք: Սա նրանց կսովորեցնի լինել ճկուն և կայուն: Նրանք նաև կիմանան, թե իրականում ինչն է կարևոր. կողքիդ լինի ընտանիքը, և ոչ թե նորաձև կամ թանկարժեք նվերը  և մարդկանց բազմությունը:

5. Դուք կթողնեք դրական հիշողություններ:

Երեխաների համար ծննդյան երեկույթին պատրաստվելը նույնքան հետաքրքիր է, որքան ինքնին իրադարձությունը: Թող նա դառնա իր տոնի հետ կապված ամեն ինչի մի մասնիկը: Դրանից կարող են ստացվել բավականին հետաքրքրաշարժ լուսանկարներ:

6. Նրանք կհասկանան, թե ինչ է մեծանալու գործընթացը:

Յուրաքանչյուր ծննդյան օրվա հետ Ձեր երեխան կսովորի մեծանալ: Մի՛ մոռացեք լուսանկարել, որպեսզի նա հստակ տեսնի, թե ինչպես է ժամանակն անցնում և որքան կարևոր է գնահատել դրա յուրաքանչյուր րոպեն: Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու է կարևոր տոնել ամեն տարի, և ոչ թե այն ժամանակ, երբ լրացուցիչ գումար եք ունենում:

Իմանալ ավելին․․․