Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ
Լոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա Կոստանյան
Հասարակություն

Իրազեկում. հաստատվել է ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեցույցը

Պարետատունը հաստատել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը: Այս մասին տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը։

Սահմանել է, որ համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին մեկ անձի ուղեկցությամբ: Ուսումնական տարվա առաջին կիսամյակը պարունակում է 13 շաբաթ:

Ուսումնակրթական գործընթացը իրականացվում է ուղեցույցով սահմանված կանոնների պահպանմամբ, որը պարտադիր է բոլոր հաստատությունների համար՝ անկախ իրավակազմակերպական ձևից: Առողջ և անվտանգ աշխատանքային ու կրթական միջավայր ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հանրակրթական հաստատության տնօրենը։ Պահաանջների կատարումը պարտադիր է դպրոցի բոլոր աշխատակիցների, ծնողների և աշակերտների համար:

Դպրոցները

  • ապահովվում են դիմակների, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների՝ առնվազն 1 շաբաթվա պահուստով,
  • օրվա ընթացքում անձնակազմը և աշակերտներն ապահովվում են անհրաժեշտ դիմակներով և ախտահանիչ նյութերով, հեռավար օգտագործման ջերմաչափով՝ առնվազն դպրոցի մուտքերի թվով։
  • դասարանները բաժանում են առավելագույնը 20 սովորող ունեցող խմբերի: Եթե դասասենյակի մակերեսը հնարավորություն չի տալիս ապահովել սոցիալական հեռավորություն 20 սովորողի համար՝ դասարանը բաժանում են 10-հոգանոց խմբերի:
  • դասագրքերի բաշխումը իրականացնում են օգոստոսի 20-ից սեպտեմբերի 10-ը՝ պահպանելով անվտանգության կանոնները:

Դասացուցակ

  • Դպրոցներում սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ, ըստ անհրաժեշտության կարող է սահմանվել երկհերթ ռեժիմ։
  • Մինչև 20 սովորող ունեցող դասարանները դպրոց են հաճախում շաբաթվա վեց օրը՝ ըստ դասացուցակի:
  • Երկու խմբի բաժանված դասարանի խմբերից յուրաքանչյուրը դպրոց է հաճախում շաբաթական երեք օր:
  • Խմբերի դասացուցակը կազմվում է իրար հաջորդող դասերի և ինքնուրույն աշխատանքի օրերի համար:
  • Ինքնուրույն աշխատանքի օրերին սովորողները ուսուցչի հանձնարարած աշխատանքը կատարում են տանը։
  • Ուշադրություն. Դպրոցներում բուֆետների և ճաշարանների աշխատանքը արգելվում է։

Ռիսկային խմբի սովորողը

  • Այն սովորողները, ովքեր ունեն ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված կորոնավիրուսի ռիսկային խմբի հիվանդություններից որևէ մեկը, չեն հաճախում դպրոց: Նրանց ուսուցումը կազմակերպվում է հեռավար կամ տնային ուսուցման եղանակով:

Այդ հիվանդություններն են.

  • արյան բարձր ճնշում
  • շաքարային դիաբետ,
  • սրտի հիվանդություն,
  • սրտի կամ գլխուղեղի կաթված (ինսուլտ),
  • քրոնիկ շնչառական հիվանդություն,
  • քաղցկեղ։

Դպրոց գալուց առաջ

  • Դպրոց գալուց առաջ ծնողները կամ օրինական ներկայացուցիչները կատարում են երեխայի ջերմաչափում։ 37 և բարձր ջերմություն ունենալու դեպքում դիմում են բնակավայրի բուժհաստատություն և տեղեկացնում դպրոցին՝ երեխայի դպրոց չհաճախելու մասին:
  • Եթե տանն առկա է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ, ապա բացառվում է երեխայի հաճախումը դպրոց:
  • Սովորողի մուտքը դպրոց առանց դիմակի արգելվում է: Դիմակ չունեցող սովորողներին դպրոցը մուտքի մոտ կտրամադրի մեկանգամյա օգտագործման դիմակ:
  • Ծնողները իրականացնում են ծնող-ուսուցիչ համակարգված հաղորդակցություն և աջակցում, որ ունենանք «Առողջ և ապահով դպրոց»։

Դպրոցների ախտահանումը

Մինչև դասերի սկիզբը՝ նախորդ օրը երեկոյան կամ դասերը սկսելուց առաջ բոլոր դռների և պատուհանների բռնակները, սեղանները, աթոռները, գրատախտակները, սանհանգույցները ախտահանվում են:

Եթե դպրոցում ուսումնական գործընթացը կազմակերպվում է հերթափոխով, ապա հերթափոխերի միջև սահմանված ընդմիջումը պետք է բավարարի ախտահանումն իրականացնելու համար։ Կատարվում է պատշաճ օդափոխություն օրը առնվազն 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ: Ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով, օճառով, անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ։

Դպրոցի մուտքի մոտ, միջանցքներում, դասասենյակներում, ուսուցչական և այլ սենյակներում ապահովվում են ալկոհոլային հիմքով ախտահանիչներ։

Տեղադրվում են հատուկ մակնշմամբ փակ աղբամաններ՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաները նետելու համար։

Սովորողի մուտքը դպրոց

  • Սովորողները դպրոց են գալիս ըստ ուսումնական հաստատության սահմանած ժամանակացույցի, սովորողին կարող է ուղեկցել ոչ ավել, քան մեկ հոգի: Ուղեկցողի մուտքը դպրոց արգելվում է։
  • Սովորողի մուտքը դպրոց առանց դիմակի արգելվում է: Դիմակ չունեցող սովորողներին դպրոցը մուտքի մոտ կտրամադրի մեկանգամյա օգտագործման դիմակ:
  • Դպրոցի բակում, բոլոր մուտքերի մոտ իրականացվում է գծանշում։
  • Սովորողները դպրոց մուտք կգործեն բոլոր մուտքերից: Եթե դպրոցը ունի մեկ մուտք, պետք է սահմանել դպրոց գալու գրաֆիկ ըստ դասարանների։
  • Դպրոց մտնելիս սովորողները պետք է պահպանեն սոցիալական հեռավորություն, խուսափեն դպրոցի բակում կամ մուտքի մոտ կուտակումներ առաջացնելուց։
  • Դպրոց մտնելիս կազմակերպվում է սովորողների ջերմաչափում և ձեռքերի ախտահանում:
  • Դպրոցը վարում է աշակերտների ջերմաչափման մատյան: Մատյանում գրանցվում են միայն 37 և ավելի ջերմաստիճան ունեցող սովորողների տվյալները։
  • Յուրաքանչյուր մուտքի մոտ առանձնացված է սենյակ կամ տարածք հիվանդ երեխաների մեկուսացումը ապահովելու համար՝ մինչև ծնողի կամ բժշկի գալը: Այդ տարածքները արգելվում է օգտագործել այլ նպատակների և տարանցիկ տեղաշարժի համար:

Դասարանում

  • Դասասենյակում սովորողները կրում են դիմակներ։
  • Սովորողները դասին մասնակցում են տեղից: Գրատախտակին մոտ կանչելն արգելվում է:
  • Սովորողներին ստուգված գրավոր աշխատանքները տրամադրելն արգելվում է, կարող է տրամադրվել գրավոր աշխատանքի լուսապատճենը:
  • Ֆիզկուլտուրայի դասերը կազմակերպվում են դասասենյակում ըստ ուսուցիչներին տրամադրված մեթոդական ցուցումների կամ բացօթյան տարածքներում և սպորտային մարզասրահներում՝ շեշտը դնելով անհատական վարժությունների վրա:

Սովորողների գնահատումը

  • Գրավոր աշխատանքները կազմակերպվում են թերթիկների վրա: Տետրեր օգտագործելը թեմատիկ գրավոր աշխատանքների համար արգելվում է:
  • Կիսամյակի ընթացքում կազմակերպվում է երկու թեմատիկ գրավոր աշխատանք:
  • Կիսամյակի վերջում կատարվում է աշակերտների գիտելիքների ստուգում՝ ամփոփիչ գրավոր աշխատանքի միջոցով:
  • Սովորողների գնահատումը կատարվում է էլեկտրոնային մատյանում:
  • Գնահատականները սովորողները և ծնողները կարող են տեսնել էլեկտրոնային օրագրում:

Արգելվում է դպրոցում կազմակերպել

  • զանգվածային միջոցառումներ, երկարօրյա ծառայություններ, արտաուսումնական խմբակներ,
    Ուշադրություն
  • Ծնողական ժողովները կազմակերպվում են հեռավար, անհնարինության դեպքում՝ բացօթյա, դահլիճում կամ միջանցքում՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ։

Ռիսկի խմբի ուսուցիչները

  • 65 և բարձր տարիքային խմբի ուսուցիչները (անկախ առողջական վիճակից) կարող են աշխատանքի ներկայանալ հատուկ պաշտպանիչ միջոցների կիրառությամբ, որոնք տրամադրում է պետությունը։ Նրանք (անկախ առողջական վիճակից) կարող են չներկայանալ աշխատանքի։ Այդ դեպքում նրանց համար դասաբաշխում չի կատարվում, աշխատավարձը պահպանվում է նախորդ ուսումնական տարվա դասաբաշխմանը համապատասխան, բայց ոչ ավել, քան մեկ հաստիքի չափով: Ռիսկային խմբի ուսուցիչները աշխատանքի չներկայանալու դեպքում դասերը կարող են վարել հեռավար եղանակով։
  • Եթե աշխատակազմի որևէ անդամի մոտ նկատվում է գրիպի կամ սուր շնչառական վարակների ախտանշաններ, ապա բացառվում է վերջինիս աշխատանքի ներկայանալը:

Հեռախոսահամարներ

  • Պարզաբանումների համար կարելի է դիմել ԿԳՄՍ նախարարության Թեժ գիծ ծառայությանը՝ (010) 599 – 600, հանրակրթության վարչությանը` (010) 599 – 618, (010) 599 – 619 հեռախոսահամարներով։
  • Դպրոցի աշխատակիցների մոտ հիվանդության ախտանիշների կասկածի դեպքում զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 համարով։ Բողոքների դպքում զանգահարել պարետատան թեժ գիծ՝ 8141 համարով։