Շղթայական ավտովթար Լոռու մարզում
Երեկ՝ օգոստոսի 31-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան 5 հասցեի մոտ բախվել են Սպիտակ քաղաքի բնակիչ, 28-ամյա Կարեն Մաթեւոսյանի վարած Toyota Camry մակնիշի, Սպիտակ քաղաքի բնակիչ, 58-ամյա Գագիկ Այվազյանի վարած Nissan Tiida մակնիշի եւ Օձուն գյուղի բնակիչ, 41-ամյա Սարիբեկ Նոնինյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Opel-ի 2 ուղեւորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Գեւորգ Մուքոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն