Այս հինգ պարզ միջոցների շնորհիվ Դուք կազատվեք կրունկների անտանելի ցավից
Հաճախ ցավի այս տեսակը դրսևորվում է աստիճանաբար և սովորաբար ուժեղանում է առավոտյան: Դուք արթնանում եք և հասկանում, որ տհաճ ցավալի պատճառով չեք կարողանում ոտքի վրա կանգնել:
Ինչ վերաբերում է պատճառներին, պարզվում է, որ ամբողջովին հարթ կոշիկ կրելը ցավ է պատճառում կրունկներին: Նաև դա շատ հաճախ առաջանում է տրավմաների, քորի, կոտրվածքների, ավել քաշի հետևանքով: Բացի այդ, դա կարող է պայմանավորված լինել մի շարք հիվանդություններով, ուստի ավելի լավ կլիի անհապաղ դիմեք բժշկի:
Եթե ցանկանում եք մեղմել Ձեր վիճակը տնային մեթոդներով, ապա այս խորհուրդներն անպայման օգտակար կլինեն.

Սառույց․
- Սառը կոմպրեսը կրունկների ցավից բնականորեն թեթևացնելու լավագույն միջոցներից մեկն է: Այն արագորեն կթուլացնի ցավը և բորբոքումները:
- Կարող եք մի փոքր մանրացված սառույց դնել պլաստիկ տոպրակի մեջ, ապա այն փաթեթավորել բարակ բամբակյա սրբիչով կամ սառեցնել մի շիշ ջուր և դնել այն 10-15 րոպե: Կրկնել ըստ անհրաժեշտության:
- Նշում. Երբեք սառույցը մի՛ կիրառեք անմիջապես մաշկի վրա, քանի որ դա կարող է առաջացնել ցրտահարություն:
Մերսում․
- Մերսումը կրունկների ցավը բուժելու երկրորդ շատ պարզ և բնական միջոցն է: Երկարաժամկետ հեռանկարում դա որևէ արդյունք չի տա, բայց դա օգնում է արագորեն թեթևացնել ցավը: Մերսումը նաև կհանգստացնի մկանները, կազատի ճնշումը, կնվազեցնի կոշտությունը և կբարելավի արյան շրջանառությունը:
- Դուք կարող եք մերսել Ձեր ցավող կրունկները օրվա ցանկացած պահի, և դա հատկապես խորհուրդ է տրվում վազելուց առաջ, վարժությունից հետո և քնելուց առաջ: Մերսման համար կարող եք օգտագործել ցանկացած յուղ ՝ ձիթապտղի, կոկոսի, քնջութի կամ մանանեխի:
Ձգվող վարժություններ․
- Շատ դեպքերում ձգվող վարժությունները կարող են օգնել նվազեցնել ցավը և նպաստել արագ վերականգնմանը: Դրանք նաև ամրացնում են ոտքի մկանները և ջիլերը, ինչը կօգնի կանխել հետագա ցավը:
- Կրունկների ցավի լավագույն ձգվող վարժություններից մեկը «պատի ձգումն է»:
- Կանգնեք ոտաբոբիկ՝ դեմքով դեպի պատը:
- Երկու ձեռքերով հենվեք պատին:
- Մեկ ոտքով դանդաղորեն թեքեք դեպի առաջ և զգացեք ոտքի և կրունկի ձգվածությունը:
- Այս դիրքով մնացեք 30 վայրկյան:
- Որից հետո կրկնեք մյուս ոտքը:
- 10 անգամ կատարեք նույն վարժությունը յուրաքանչյուր կողմում։
Աղաջուր․
- Ծովի աղը կարող է անմիջապես թեթևացնել կրունկների ցավը: Մագնեզիումի սուլֆատի բյուրեղներն օգնում են նվազեցնել ցավը, այտուցը և բորբոքումները: Բացի այդ, տաք ջուրն օգնում է հանգստանալ:
- 3 ճաշի գդալ անգլիական աղը լցրեք վաննայի մեջ, ավելացրեք տաք ջուր և խառնեք։
- Ընկղմեք Ձեր ոտքը լուծույթի մեջ 15-20 րոպե, ապա լավ չորացրեք սրբիչով:
- Քսեք մի փոքր խոնավեցնող միջոց ոտքի չոր մաշկի վրա:
- Նրբորեն մերսեք Ձեր կրունկները 5 րոպե:
- Կրկնեք շաբաթական 2 կամ 3 անգամ, մինչև ցավն ամբողջությամբ անհետանա:
Քրքում․
- Երբ խոսքը վերաբերում է ցավի բնական բուժմանը, քրքումը հիանալի միջոց է: Քրքումը ուժեղ ցավազրկող և հակաբորբոքային միջոց է:
- Տարրայի մեջ լցրեք 1 բաժակ կաթ և 1 թեյի գդալ քրքումի փոշի: եփեք 5 րոպե: Ավելացնել մի քիչ մեղր: Պատրաստված ըմպելիքը խմեք օրական 2 կամ 3 անգամ `ցավը թեթևացնելու համար։




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...