Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ապրիլի 11-ին «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը հրավիրում է մեծ հանրահավաք Պայքարել անվանման դեմ՝ սա իսկապես նորարարություն է. Արամ Վարդևանյանը՝ անձնանունների արգելքի մասին Մենք ունենք տնային կալանք՝ նախաքննության ավարտի պայմաններում, ինչի՞ համար. Վարդևանյան Բա «ուժեղ տղերքը» ինչի՞ են հրատապ օրենք փոխում, որ զուտ Սամվել Կարապետյանի անունը չլինի դաշինքում Ընդդիմության կոնսոլիդացիան պետք է լինի այդ թվում՝ տեղեկատվության հասանելիության ապահովման ուղղությամբ. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿ Մոսկվայի հայկական եկեղեցու կառուցման գործում մեծ ներդրում է ունեցել Սամվել Կարապետյանը (տեսանյութ) Ռուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն Այսօր Սուրբ Զատիկ է, կուզենայի, որ կարևորեինք այս տոնը․ եկեք այսօր շնորհավորենք այն մարդկանց ումից մի քիչ նեղացած ենք․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) «Ոժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Աշտարակ համայնք Հայաստանում փոփոխությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե փոխենք ղեկավարությանը այնպիսի ղեկավարությամբ, որը չի գալիս վերցնելու, այլ գալիս է տալու․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
Արեգա Հովսեփյանը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի խոստումներըԱպրիլի 8-ից Պարոնյան փողոց 22 հասցեի շենքին հարակից ճանապարհահատված կանգառը կարգելվիԱրարատԲանկը Լոռիում՝ բիզնեսի և տնտեսության զարգացման մրցունակ լուծումներովՈրոշում եմ կայացրել միանալ Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը. «Հայուհի» կենտրոնի հիմնադիր (տեսանյութ) Քննիչի աշխատանքին վնասող տվյալներ հայտնած և խուլիգանության մեջ մեղադրվողի գործն ուղարկվել է դատարանԸնտրական օրեսնգիրքը փոխվում է ընտրություններից 2 ամիս առաջ` ժողովրդավարության բաստիոնում. Աշոտ ՄարկոսյանԻ՞նչ փոխվեց, որ ընտրություններից 2 ամիս առաջ որոշեցիք ընտրական օրենսգիրք փոխել. Ալիկ Ալեքսանյանը՝ Նիկոլ Փաշինյանին Եթե դուք հետևեիք Սամվել Կարապետյանի հորդորին և օր առաջ ավարտեիք պատերազմը, կփրկվեր 3,500 հայորդու կյանք. Նարեկ ԿարապետյանԱվելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար. ՓեզեշքիանՈղջ հանրապետությունում սպասվում են տեղումներՂազախստանը մերժեց Փաշինյանի սադրանքը Փաշինյանը եկեղեցու դեմ պայքարը ներառել է ՔՊ ծրագրում Կհեռացնե՞ն Անդրանիկ Քոչարյանին ՔՊ ցուցակից Շնորհավոր Աստվածածնի ավետման տոնը, Աստվածածնի, որ հանուն մեր փրկության կամովին տարավ Որդու զոհաբերման մեծ տառապանքը. Մենուա ՍողոմոնյանՀյուսիս-արևմուտքից ցուրտ հոսանքներ են ներխուժում, կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում 20-50 սմ-ովԱռաջիկա ընտրություններին ժողովուրդն է որոշելու իր ապագան․ Հրայր Կամենդատյան Սիրելի մայրեր, շնորհավոր ձեր տոնը. Թող ձեր կյանքը լցված լինի սիրով, ջերմությամբ և գնահատանքով. Մհեր ԱվետիսյանՀիմա էլ կռիվ են տալիս Սամվել Կարապետյանի անվան հետ. Նարեկ Կարապետյան Երբ կրթությունը քանդվում է, երկիրը դառնում է խոցելի, ինչը հիմա արվում է Հայաստանում․ Ատոմ ՄխիթարյանՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Lexus»-ը
Հասարակություն

Արտակարգ դրությունը կփոխարինվի կարանտինով․ ի՞նչ սահմանափակումներ են նախատեսվում

Արտակարգ դրությունը կփոխարինվի կարանտինով․ ի՞նչ սահմանափակումներ են նախատեսվում

Կառավարությունը շրջանառություն մեջ է դրել արտակարգ դրությանը փոխարինող նոր կարգավորումներ նախատեսող օրենսդրական փաթեթ։ Կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 4-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որում էլ կքննարկվի հենց այդ փաթեթը։

«ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով՝  եթե վարակիչ հիվանդությունների՝ ՀՀ տարածք ներբերման (ներթափանցման), դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, ինչպես նաեւ դրանց հետեւանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին։

Լիազոր մարմնի առաջարկությամբ կարանտին կարող է սահմանել՝ Կառավարությունը, մարզպետը, Երեւանի քաղաքապետը։ 

Ուշագրավ է, որ կարանտին սահմանվելու պարագայում կիրառվելու են սահմանափակող այնպիսի  միջոցառումներ, որոնք, օրինակ՝ արտակարգ դրության ժամանակ էլ էին կիրառվում։ Այսինքն՝ հույս ունենալ, որ արտակարգ դրության ռեժիմի վերացումից հետո սահմանափակումները կթուլանան կամ ընդհանրապես դրանք կհանվեն, մեղմ ասած՝ իրականությանը չեն համապատասխանում։

Կարանտին սահմանվելու դեպքում կիրառվող սահմանափակող միջոցառումներն են՝

1) համաճարակի (կարանտինային) գոտում մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմի սահմանում.

2) «Պետական սահմանի մասին» օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում.

3) անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ.

4) օբսերվացիա.

5) ինքնամեկուսացում.

6) մեկուսացում:

 Ըստ օրենսդրական փաթեթի՝ սահմանված միջոցառումների կիրառումը չի կարող խոչընդոտել Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, դատարանների, Մարդու իրավունքների պաշտպանի, զինված ուժերի, ոստիկանության զորքերի եւ սահմանապահ զորքերի բնականոն գործունեությունը:

Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող են կիրառվել անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժման հետեւյալ սահմանափակումները.

1)տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում որոշակի տարածքի սահմաններում.

 2) անհատական պաշտպանության միջոցների առկայություն կամ կիրառություն եւ սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանում.

3) բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս եւ տեղաշարժվելիս անձի մոտ անձը հաստատող փաստաթղթի առկայություն.

4) անձնական օգտագործման մարդատար եւ բեռնատար տրանսպորտային միջոցներում, կանոնավոր եւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում, մարդատար-տաքսի ավտոմոբիլներում, հանրային տրանսպորտում անհատական պաշտպանության միջոցների առկայություն կամ կիրառություն եւ սանիտարահամաճարակային կանոնների պահպանում, ուղեւորների թվաքանակի սահմանափակում, ինչպես նաեւ սույն կետով սահմանված սահմանափակումների կիրառման նկատմամբ վերահսկողության նպատակով տրանսպորտային միջոցների զննում:

Նախատեսված միջոցառումների կիրառման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում եւ սահմանափակումների խախտման համար պատասխանատվության միջոցները կիրառում է Ոստիկանությունը:

Եթե քաղաքացին մեկուսանա, ապա մեկուսացման վայրում անձի համար ապահովվում են սննդի, կեցության համար բավարար պայմաններ, բժշկական խորհրդատվություն: Անհրաժեշտության դեպքում` մեկուսացված անձի համար ապահովվում է բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու հնարավորությունը:

 Սահմանափակող միջոցառումների կիրառման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով սահմանափակման ենթակա անձանց վերաբերյալ տվյալները էլեկտրոնային առողջպահության համակարգի միասնական օպերատորի կողմից փոխանցվում են Տեսչական մարմնին եւ Ոստիկանությանը:

 Կարանտինը սահմանվում է մինչեւ վեց   ամիս ժամկետով: Կարանտին սահմանելու հիմքերը չվերանալու դեպքում այն կարող է երկարաձգվել մինչեւ 6   ամիս ժամկետով` պահպանելով կարանտին սահմանելու սույն օրենքով սահմանված կարգը:  Կարանտինը դադարում է կարանտին սահմանելու մասին որոշման ժամկետը լրանալով կամ մինչեւ նշված ժամկետի լրանալը կարանտին սահմանելու հիմքերի վերացմամբ պայմանավորված կարանտին սահմանելու մասին որոշումը   ուժը կորցրած ճանաչելու միջոցով:

Արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու դեպքում կարող են կիրառվել այնպիսի  միջոցառումներ, ինչպիսին են`

հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ, իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում, ապրանքների փոխադրման սահմանափակումներ, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ, սահմանափակումներ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ այլ հաստատություններում:

Օրենսդրական փաթեթով հանրային են համարվում անձանց սոցիալական, մշակութային, կրթական, սպորտային կամ այլ ժամանցային կարիքների բավարարմանը ուղղված միջոցառումները, ներառյալ`

1) համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները, կրթական այլ միջոցառումները.

2) տոնական եւ հիշատակի միջոցառումները, ներառյալ` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության) միջոցառումները, հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությունները:

Հավաքներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումների կիրառման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Ոստիկանությունը:

Կարանտինի պայմաններում մեկուսացման (ինքնամեկուսացման) կամ անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:

Եթե արարքը կրկնվել է եւ այն անզգուշությամբ մարդու առողջությանը պատճառել է ծանր վնաս, անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց վարակում` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

 Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ`պատժվում է ազատազրկմամբ` երկուսից չորս տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված համաճարակի (կարանտինային) գոտի մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմը խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ յոթանասունապատիկի չափով:

Կարանտինի ընթացքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի կամ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները խախտելը, ինչպես նաեւ դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

 Կարանտինի ընթացքում տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման եւ ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների գործունեության սահմանափակումները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:

Կարանտինի ընթացքում հավաքներ կազմակերպելու կամ անցկացնելու սահմանափակումները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

 Կարանտինի ընթացքում հավաքների մասնակցելու սահմանափակումները խախտելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Կարանտինի ընթացքում հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումները եւ արգելքները խախտելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

Կարանտինի ընթացքում կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների սահմանափակումները խախտելը, ինչպես նաեւ դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով։  Կարանտինի ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից երկուահարյուրապատիկի չափով:

Կարանտինի ընթացքում անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Կարանտինի ընթացքում կրթական հաստատությունների կողմից սահմանված միջոցառումները եւ սահմանափակումները խախտելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով:

Ազգային ժողովում այս օրենսդրական փաթեթի հիմնական զեկուցող է նշանակվել Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը: