Հրազենային վնասվածք ստացած Կանեւսկոյի հարազատները վիրահատվել են
Երեւան քաղաքի Հալաբյան փողոցում այսօր՝ օգոստոսի 3-ին, հրազենային վնասվածք ստացած «օրենքով գող» Արմեն Հարությունյանի՝ «Արմեն Կանեւսկոյի» հարազատներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է, մյուսը տեղափոխվել է հիվանդասենյակ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
Նա նշեց, որ երիտասարդները վիրահատվել են. երկուսի առողջական վիճակն էլ կայուն է։
Փաստաբան Հովսեփ Սարգսյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ հրազենային վնասվածք ստացածներից մեկը Արմեն Հարությունյանի մորաքրոջ որդին է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Հալաբյան փողոցից հրազենային վնասվածքներով Երեւանի տարբեր հիվանդանոցեր են տեղափոխվել չորս քաղաքացի։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-104 հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով:
- Կրակոցներ Երեւանում․ վիրավորներից 2-ը «օրենքով գող» Կանեւսկոյի քրոջ որդիներն են
- «Օրենքով գողի» ազգականներին փորձել են սպանել. քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...