Ընդհանուր ներդրումը հասավ 777 միլիոն դրամի․ Շնող և Գլաձոր համայնքները նորից տեխնիկա են ստացել․ ՀՏԶՀ
Շարունակվում է Հայաստանի միավորված համայնքների կարողությունների զարգացմանը միտված` «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագիրը, որի շրջանակում համայնքները հնարավորություն են ստանում խնդիրները լուծել սեփական ուժերով։ Ծրագրի հերթական արդյունքները գրանցվել են Վայոց ձորի մարզի Գլաձոր և Լոռու մարզի Շնող միավորված համայնքներում, որոնք նախօրեին ստացել են ընդհանուր 44 միլիոն 250 հազար դրամի տեխնիկա։ Հայտնում է ՀՏԶՀ մամուլի ծառայությունը։ Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով` ՀՀ կառավարության քսան և համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ Գլաձոր համայնքը ստացել է մեկ աղբատար մեքենա` ետևի բարձիչով, Իսկ Շնողին տրամադրվել է երրորդ քարշակ դասի մեկ անիվավոր տրակտոր։ ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող այս ծրագրի շրջանակում համայնքներն այս տարի արդեն ստացել են ավելի քան 777 միլիոն դրամի տեխնիկա, միայն սեպտեմբեր ամսվա ընթացքում նախատեսվում է ևս 516 միլիոն դրամի տեխնիկայի տրամադրում։ Նույն նպատակի համար ավելի քան 1 միլիարդ դրամի ներդրում էլ նախատեսվում է մինչև տարեվերջ։




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...