Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»
Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»
Ժամանց

Տասը սխալ սիրային հարաբերություններում

Երբեմն կին-տղամարդ հարաբերություններում կանայք մեկը մյուսի հետեւից սխալներ են թույլ տալիս, որոնք բացասաբար են ազդում զույգի համատեղ ապագայի վրա։ 

Ներկայացնում ենք տասը սխալ, որոնցից պետք է խուսափել։

1. Դու զայրանում ես, երբ նա զրուցում է մեկ այլ կնոջ հետ կամ նայում է նրան

Տղամարդիկ սիրում են նայել բոլոր կանանց, եւ եթե նրանց կողքին կանգնած կինը նյարդայնանում է այս հանգամանքից, ուրեմն այդպես նա ցույց է տալիս իր ինքնավստահության պակասը։ Եթե նկատել ես այսպիսի հատկություն, տղամարդուն խանդելուց առաջ փորձիր բարձրացնել քո ինքնագնահատականը։ Հիշիր, որ խանդը ներսից տանջելու է քեզ եւ մշտապես խոչընդոտ է հանդիսանալու հարաբերություններում։

2. Դու սահմանափակում ես նրան

Երբ տղամարդը կամ կինը տխուր է եւ չի ցանկանում խոսել, պետք չէ հարցերով տանջել նրան։ Մեզանից շատերը չեն սիրում խոսել իրենց խնդիրների մասին եւ նման դեպքերում պարզապես ցանկանում են առանձնանալ եւ միայնակ մնալ։ Հանգիստ թող նրան, այլապես վիճելու հավանականությունը շատ մեծ է։

 3. Դու արդեն հանգիստ ես

Սխալ է մտածել, որ եթե դուք միասին եք, ուրեմն այդպես էլ շարունակվելու է ամբողջ կյանքի ընթացքում։ Բացիր աչքերդ։ Այս կյանքում ամեն ինչ ծնվում եւ մահանում է, կամ աճում եւ վերափոխվում է մեկ այլ երեւույթի։ Նույն էլ կատարվում է հարաբերությունների դեպքում, քանի որ զգացմունքները կարող են ժամանակի ընթացքում զարգանալ եւ վերածվել մեծ սիրո, կամ մարել ու վերջ դնել ձեր հարաբերություններին։

4. Կինը չունի իր անձնական կյանքը

Չի կարելի դիմացինին ավելի շատ գնահատել ու սիրել, քան սեփական անձին։ Ոչ մեկին հաճելի չէ իր կողքին տեսնել մեկին, ով «շնիկի» նման կանի այն, ինչ նա է ցանկանում։ Եթե դուք ձեզ չեք հարգում, ապա նա հաստատ չի գնահատի։ Հիշիր, առաջին տեղում միշտ պետք է դու լինես։ Առաջին հերթին սիրիր ինքդ քեզ, եւ միայն այդ պարագայում տղամարդը կզգա քո արժեքն ու կսիրի քեզ։

5. Կինը պասիվ ու ագրեսիվ է

Տղամարդիկ ատում են, երբ հարցնում են իրենց կանանց, թե ինչ է պատահել, եւ նրանք պատասխանում են «ոչինչ»՝ շարունակելով դժգոհել ու տխրել։ Տղամարդիկ պատրաստ չեն երկար հանդուրժել այս վիճակը, քանի որ նրանք չեն կարող գուշակել կնոջ ակնկալիքներն ու մտքերը։ Հետեւաբար, վաղ թե ուշ նրանք անպայման կձանձրանան այս հարաբերություններից։

6. Դու մշտապես դժգոհում ես

Իդեալական մարդիկ չեն լինում. դուք նույնպես։ Մշտապես հիշեցումներն այն մասին, որ նա այս կամ այն հարցում թերացել կամ սխալվել է, միայն բացասական ազդեցություն են ունենալու ձեր հարաբերությունների հետագա ընթացքի վրա։ Նույնը կարելի է ասել այլ կերպ, օրինակ՝ «Ես սիրում եմ, որ դու...»։

7. Դու ըստ արժանվույն չես գնահատում քո ընտրյալին

Բավական է ուշադրություն դարձնես նրա թերություններին ու սխալներին։ Կենտրոնացիր նրա առավելությունների եւ ճիշտ քայլերի վրա։ Գնահատիր նրան, հաճոյախոսություններ արա եւ աջակցիր ամեն հարցում։

8. Բավական է տատիկի նման փնթփնթաս

Սա կարող է ձեր բաժանման պատճառը դառնալ։ Տղամարդիկ իրենց կողքին ցանկանում են տեսնել ուրախ, դրական մեկին, ոչ՝ կնոջ, որը օրական 24 ժամ փնթփնթում է։ Ոչ մեկը չի ցանկանում շփվել բացասական մարդկանց հետ։ Իսկ այն կանայք, ովքեր իրենց նվնվոցն արդարացնում են տղամարդու թերություններով, ընդհանրապես կործանում են իրենց հարաբերությունները։

9. Դու փորձում ես փոխել նրան

Շատ աղջիկներ հարաբերությունները սկսելիս նկատում են տղամարդու սխալները եւ փորձում փոխել նրան։ Սա արմատական սխալ է, որը ուղիղ ճանապարհ է դեպի բաժանում։ Եթե սիրել ու ընտրել ես, ուրեմն ընդունիր նաեւ նրա թերությունները։

10. Դու բավարար չափով չես սիրում նրան

Ամեն մարդ յուրովի է ընկալում սերը։ Սովորաբար կանայք իրենց ընտրյալին սիրում են այնպես, ինչպես կցանկանային սիրված լինել։ Բայց միգուցե դա դուր չի գալիս նրան։ Հարկավոր է ուշադրություն դարձնել, թե ինչպես է նա արձագանքում ձեր քայլերին, ինչպես է գնահատում կամ արժեւորում դրանք։ Կան տղամարդիկ, ում դուր են գալիս համբույրները, մյուսներին՝ համեղ ընթրիքը կամ կրքոտ մերսումը, սեքսը։ Եվ կան տղամարդիկ, որոնք պարզապես ակնկալում են քո աջակցությունը։

 Փորձիր հասկանալ, թե ինչ է նրան հարկավոր երջանիկ լինելու համար։

Իմանալ ավելին․․․