Արտակարգ դեպք Լոռու մարզում
Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21։58-ին Արտակարգ իրավիճակների նախարարությանան Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Տարոն-2 ՔՇՀ 4 թաղամասի թիվ 46 բնակելի շենքում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Հովիկ Սահակյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Տարոն-2 ՔՇՀ 4 թաղամասի թիվ 46 շենքի 3-րդ հարկի բնակարանում: Ամբողջությամբ այրվել է խոհանոցը (մոտ 9 քմ)՝ գույքով և երկու գազի բալոն՝ 3 և 5-ական կգ։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնի ծառայողները: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։34-ին, մարվել՝ ժամը 22։49-ին։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բնակարանում, բարեբախտաբար ոչ ոք չի եղել հրդեհի ժամանակ, իսկ հարևաններից մեկի, ով երիտասարդ աղջիկ է, ինքնազգացողությունը վատացել է, որին, մինչ շտապօգնության ժամանելը, թե՛ հոգեբանական, ու թե՛ առաջին բուժօգնությունն է ցուցաբերել Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատար, փրկարար-ծառայության ավագ Մհեր Սիմոնյանը: SHAMSHYAN.com-ի թղթակիցը հայտնում է նաև, որ բոլոր հրշեջ-փրկարարները դեպքի վայր են ժամանել անհատական պաշտպանիչ դիմակներով, սակայն հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ նրանց դիմակները անընդհատ կա՛մ պոկվում էին, կա՛մ թրջվում, ինչը դժվարացնում էր պայքարել հրդեհի դեմ: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)