Բնակիչներին զգուշացրել են հսկա ագրեսիվ կրետների գրոհի մասին
Մեծ Բրիտանիայի բնակիչներին զգուշացրել են գերմանական «հարբած» կրետների գրոհի մասին, որոնք բավականին ագրեսիվ են, գրում է Daily Star-ը:
Պարբերականը նշում է, որ միջատները հարձակվում են մարդկանց վրա առանց որևէ պատճառի: Մասնագետների խոսքով` դրանց ի հայտ գալը կապված է ամռան շոգ եղանակի հետ: Կրետներին գրավել է նաև նեխած մրգերի առատությունը:
Վնասատուների դեմ պայքարող բրիտանական ընկերություններից մեկի ղեկավար Փոլ Գեյթսը խորհուրդ է տվել անգլիացիներին ուշադիր լինել փողոցներում և զգուշանալ այդ միջատներից հատկապես պիկնիկների ժամանակ:
Նրա խոսքով՝ տարվա այս եղանակին աշխատող կրետները դադարեցնում են բների պահպանման աշխատանքները և դուրս են գալիս «լիցքաթափվելու»:
Մասնագետը զգուշացրել է, որ դրա խայթոցը ավելի վտանգավոր է, քան սովորական կրետներինը: Նա նաև խորհուրդ է տվել այդ միջատներին հանդիպելիս չփորձել ձեռքով դրանց քշել, քանի որ այդ կերպ մարդը մեծ հավանականությամբ կդառնա ագրեսիայի օբյեկտ:




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...