Ադրբեջանը ջրային ռեսուսրների պակասի խնդրի մեջ մեղադրում է Հայերին
Թուրքագետ , ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը տեղեկացնում է .
«Ադրբեջան անունով արհեստածին պետությունում ջրային ռեսուսրների պակասի խնդրի մեջ մեղադրում են ոչ ավել, ոչ պակաս Հայերի։ Բաքվի բռնապետի քարոզչամեքնենան, որպեսզի բռնապետին փրկի պատասխանատվությունից, ընտրել է Հայերին մեղադրելու ճանապարհը։

Հայերին մեղադրում են դեպի Ադրբեջան հոսող գետերի ջուրը կտրելու մեջ, ինչի հետևաքնով էլ, իբրև թե Ադրբեջանի սահմանամերձ գյուղերը մնացել են առանց ոռոգման ջրի։ Մի պահ ընդունեք, որ դա այդպես է, ապա ոչ սահմանամերձ գյուղերի մասով ի՞նչ կասեն, երբ գտնվում են Արաքսի, կամ Քուրի հովիտներում։

Առաջին նկարում Սարսանգի ջրամբարն է Արցախում, իսկ երկրորդ նկարում Քեմիրլիի ջրահավաք ավազանն է Ադրբեջանում։»

Հիշեցնենք Ադրբեջանը պաշտոնապես հայտարել էր , որ հողերի 41․8 տոկոսը ջրազրկման պատճառով հայտնվել է անապատացման եզրին:
1․ Հողերի 41․8 տոկոսը էրոզիայի, աղակալամ և ջրազրկման պատճառով հայտնվել է անապատացման եզրին, և նույնիսկ որպես արոտավայր չեն կարող ծառայել։
2․ Ներկայումս հիմնական ջրամբարներում ջրի պաշարները կազմում են 11 100 000 000 խորանարդ մետր, մինչդեռ դրանց հզորությունը 20 500 000 000 խորանարդ մետր է:

3․ 2019թ․-ին այդ ջրամբարենրում ջրի պաշարը եղել է 12 900 000 000 , իսկ 2016-ին՝ 16 500 000 000 խորանարդ մետր։
4․ Նախալեռնային գոտիներում գետերի և աղբյուրների չորացումն ամբողջությամբ զրկել է Ադրբեջանին սեփական ոռոգման ջրային ռեսուրս ունենալու հնարավորությունից։
Անապատացման եզրին են կանգնած ոչ միայն Ադրբեջանի 20-ից ավել շրջանները, այլ Նախիջևանի ԻՀ-ն։
Շարունակությունը ` Այստեղ




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)