Արտակարգ դեպք Գյումրիում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում խուլիգանություն կատարելու հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչն ու շուկայի վերահսկողության տեսչության 3 աշխատակիցներ այցելել են Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղու թիվ 19 հասցեում տեղակայված ավտոգազալցակայան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այցելության պատճառը եղելէ ՀՀ փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշման պահանջներից ելնելով հիշյալ տնտեսվարող օբյեկտի գործունեությունը 24 ժամով կասեցնելու հետևանքների ստուգումը: Այցելության պահին այնտեղ են եղել Գյումրի քաղաքի Մ. Խորենացի փողոցի բնակիչ, 38-ամյա Սերգեյ Ամիրբեկյանը և Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի բնակիչ, 46-ամյա Աղասի Ջանոյանը, ովքեր ոստիկանության և տեսչության աշխատակիցներին ներկայացել են որպես նշված օբյեկտի սեփականատերեր, այնուհետև սկսել են սեռական բնույթյի հայհոյանքներ հնչեցնել ու խոչընդոտել նշված ծառայողների աշխատանքը: Ահազանգով ժամանած ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը նշված անձանց բերման են ենթարկել ոստիկանության Մուշի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Ամիրբեկյանը աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ տնօրեն, իսկ Ա. Ջանոյանը՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի Շիրակի մարզի իրացման բաժնի պետ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Շարունակուըթյունը՝ Այստեղ




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...