Ինչ նորություններ իմացավ Փաշինյանը Հին Գորիսի ու մարզպետ Հունան Պողոսյանի մասին
«Սպարապետի օրվա» առիթով այսօր Սյունիքի մարզ մեկնած վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջեց նաեւ Հին Գորիսի փողոցում, որը վերակառուցվում է՝ որպես զբոսաշրջային գոտի ու պատմամշակութային կենտրոն: Փաշինյանը հարցուփորձ արեց աշխատանքների ընթացքից, հայտնում է Aravot.am-ը: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ասաց, որ վերանորոգել են Գորիս գյուղի, որը հին Գորիսն է, եկեղեցին, որը 4-րդ դարի է, մեկ այլ տաճար էլ հենց այդպես պահպանել են, որպես հեթանոսական: Քաղաքապետը նաեւ ասաց, որ ամբողջ կենտրոնի կոյուղագծերը փոխվում են, փողոցին հարակից հյուրանոցներ են կառուցվում: Նիկոլ Փաշինյանը տեսնելով բնակիչների հին տների երկաթե դարպասներն ասաց՝ «Որ զբոսաշրջությունը մի քիչ աշխուժանա, մարդկանց կքաջալերենք դարպասները փայտից անեն, որ հնաոճությունը պահպանվի»: Ի պատասխան, վարչապետին ուղեկցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ հենց այդպես էլ անում են: Գորիսի քաղաքապետը նաեւ ասաց, որ այդ տարածաշրջան այցելած զբոսաշրջիկը հիմնականում գիշերում է Գորիսում. «Հետո գնում են Խնձորեսկ, Արցախ՝ նորից գալիս գիշերում Գորիսում»: Քաղաքապետը մարզադաշտի նախագիծն էլ ցույց տվեց եւ այն տարածքը՝ որտեղ պետք է լինի ֆուտբոլի դաշտը: Նշեց, որ եկող տարի էլ այդ նախագիծն են կյանքի կոչելու:
Շարունակությունը՝ Այստեղ




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...