Ոտքերը կորցրած տղամարդը ձեռքերով նվաճել է Էլբրուսի գագաթը (տեսանյութ)
Ռուսաստանցի Ռուստամ Նաբիևը, ով կորցրել է ոտքերը Օմսկում զորանոցի փլուզման հետևանքով, ձեռքերով նվաճել է Էլբրուսի գագաթը: Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում:
Բլոգերի հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես է նա հաղթահարում դեպի լեռան գագաթ իր ճանապարհի վերջին մի քանի մետրը: Իսկ հետո, չկարողանալով զսպել արցունքները, ասում է. «Արեցի դա: Ես կարողացա անել դա այս ձեռքերով, ես հասա Էլբրուսի գագաթին»:
Հրապարակմանը կից նա ներողություն է խնդրել սենտիմենտալ լինելու համար և պատմել, որ ձեռքերով 15 ժամում 13 կմ է հաղթահարել:
«Այս քայլով ոչ ոքի ոչինչ չեմ ապացուցում, եթե ոչ միայն ինքս ինձ: Սա հերոսություն չէ և ոչ էլ սխրանք»,- գրել է նա` հավելելով, որ այդ նվաճումը նվիրել է իր կնոջն ու դուստրերին:
Շարունակությունը՝ Այստեղ




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)