Դանակահարություններ՝ Երևանում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սեդրակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 12-ին Երևանում տեղի ունեցած դանակահարությունների փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 19։50-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի շրջանում կտրած-ծակած վերք» և «ձախ ոտքի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության «Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև քննչական խումբը։ Հիվանդանոցում բժիշկները հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն բացատրություն տալու։ Ոստիկաններն ու քննիչները պազրել են, որ վիրավորներն են Կարեն Մարգարյանը, ում ամբողջական տվյալները պարզվում են, և Երևան քաղաքի Մարգարյան փողոցում հաշվառված՝ 19-ամյա Արման Հովակիմյանը։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, Մաշտոցի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նշված անձինք դանակահարվել են Մարգարյան փողոցի թիվ 12 շենքի մոտ՝ Ֆուչիկի փողոցի բնակիչ՝ 28-ամյա Վահագն Մուրադյանի հետ վիճաբանության ժամանակ, և որպես կասկածյալ՝ ոստիկանները որոնում են Վ. Մուրադյանին։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշական փորձաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Շարունակությունը՝ Այստեղ




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան