Ողբերգական դեպք Վայոց Ձորի մարզում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, սեպտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող «Դմբլի յուրդ» կոչվող հանդամասում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության խումբը։ Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Վայոց Ձորի մարզի բակիչ՝ 59-ամյա Արևշատ Հովակիմյանի դին։ Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ մարմնի վրա հայտնաբերվել են շանթահարման (կայծակի) հարվածի հետքեր։ ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Հովակիմյանը պահում էր մանր եղջերավոր անասուններ, և նրա հարազատները երեկվանից տեղեկություն չունեին դեպքի մասին։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դիակի դատաբժշկան փորձաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան