Ամեն անգամ տնից դուրս գալիս անպայման դրսում մեկ գդալ շաքարավազ թողեք․ ահա թե ինչու
92 տարեկան մասնագետ Դեյվիդ Ատտենբորոն ամբողջ կյանքում պայքարել է կենդանիների կյանքի և շրջակա միջավայրի բարելավման համար։
Նա շատ գրքերի հեղինակ է, ինչպես նաև հեռուստահաղորդավար։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Եթե մեղուներն աշխարհի երեսից վերանան, ապա մարդկությունը կվերանա առավելագույնը 4 տարի անց»։
Դեյվիդն, իհարկե, առաջին մարդը չէ, ով դա ասում է, սակայն նրա խոսքերը ևս մեկ անգամ մեզ պետք է հիշեցնի այն մասին, որ դա խնդիր է, որին պետք է շատ լուրջ վերաբերվել։
Մեղուները կարող են փոքր և աննշան թվալ, սակայն նրանք ունեն շատ մեծ հանձնարարություն․ մեր կերած սննդի մոտ մեկ երրորդը մեղուները փոշոտում են։
«Վերջին 5 տարվա ընթացքում մեղուների քանակը նվազել է մոտ 1/3-ով»,- գրում է Դեյվիդ Ատտենբորոն։
Սակայն այս իրավիճակն անհույս չէ։
Դեյվիդն առաջարկում է վերցնել մեկ թեյի գդալ շաքար, ավելացնել մի փոքր ջուր և թողնել այն բակում, այգում կամ ուղղակի դռան մոտ։ Դա կօգնի փրկել աշխարհը։
Կենդանաբանը գրել է․ «Մեղուները կարող են հոգնել և ուղղակի էներգիա չունենալ իրենց փեթակները վերադառնալու համար, ինչը շատ հաճախ բերում է անիմաստ մահվան։ Եթե դուք հանդիպեք ձեր տան տարածքում, այսպես ասած, «հոգնած» և ծույլ մեղուների, ապա լավագույն լուծումը ջրով շաքարն է։ Այս խառնուրդը մեղվին կվերադարձնի իր էներգիան։ Ուղղակի խառնեք 2 ճաշի գդալ սպիտակ փոշիացված շաքարը մեկ ճաշի գդալ ջրի հետ և դրեք այն դրսում։ Պատմեք այս մասին ձեր ընկերներին, հարազատներին»։
Շարունակությունը՝ Այստեղ




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...