Սողացող հեղափոխությունը` սողացող լավայի նման սկսել է արգելակել և սառչել. Վլադիմիր Մարտիրոսյան
«Մեկ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Վլադիրմիր Մարտիրոսյանը անդրադառնալով ՀՀ ներկայիս իշխանություններին և երկրին սպառնացող վտանգներին ֆեյսբուքյան իր էջում գրել է՝
Սողացող հեղափոխությունը` սողացող լավայի նման սկսել է արգելակել և սառչել: Ձևավորվում է առաջնագծի արգելակող կեղևը: Այլևս հասարակության շատ տարբեր շերտերում և ծակոտիներում ձևավորվում է պրոտեստանտ ռեսուրս: Նախկին հեղափոխական, իսկ այժմ պրոտեստանտ լայն խմբերը հենց իշխանությունից են պահանջում իրենց խնդիրների լուծում և պահանջների բավարարում, որոնց այլևս հնարավոր չէ կերակրել «նախկիններ», «թալան», «կոռումպացված ռեժիմ» էպիտետներով: Այս սողացող ներհասարակական վրդովմունքն ու ապատիան առայժմ համր է և քաղաքական տեսք և ֆորմատ չունի, որքան էլ իշխանությունը փորձի սանձել , իսկ ընդիմությունն էլ փորձի ստանձնել այդ պրոտեստի ներկայացուցչական գործառույթը:
Հստակ է , որ նախահայր ՀԱԿ-ից ծնված նախկին ՀԻՄԱ- ական և այժմյան ՔՊ-ական կոնգլոմերատը,իր ողջ գենետիկ և քաղաքական թշվառ մտահորիզոնի մակարդակով ունակ չէ ընկալել այս ամենը և առաջ է շարժվում կամակոր, թերուս պատանու ինքնավերիչ ինքնավստահությամբ, ով չի գիտակցում ո՛չ իր թերուսության աստիճանը, ո՛չ էլ դատարկ ինքնավստահության վտանգը:
Չի ընկալում, որովհետև ձեռքին ունի զենք` «իշխանություն», ինչով վախեցնելու և այն օգտագործելու, թե՛ գայթակղությունը, և թե՛ հնարավորությունը կուրացնում է իր ուժերը գնահատելու իրական շրջանակը:
Հենց այսպիսի ամբարտավան և թվացյալ ուժ և ռեսուրս ունի մերօրյա իշխանությունը, ում հետևում է նրա ծնողը` «ժողովուրդը» խորը դժբախտացող հայացքով և ուղղելու անհույս ակնկալիքներով: Ծնողն ու պատանյակը այնքան են օտարվել միմյանցից, որ նույնիսկ ծնողի ներողամտությունն ու մեծահոգությունը որևէ կերպ չեն նպաստում պատանյակի այլասերման կանխարգելմանը: Պատանյակը սկսում է տանից ավելի շատ ու շատ փող ուզել, քիչ ստանալու դեպքում մեղադրում և մեղսագրում է ծնողին, դժգոհում, ստում դառնում անվերահսկելի, մտածում առանց հարցնելու տանից փող թռցնելու մասին և դա անելը դառնում է ժամանակի հարց: Ծնողի հիասթափությունը և թևաթափությունը ժամանակի հարց է, իսկ պատանյակի կործանումը`անխուսափելի:




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան