Հայկական համարանիշով ավտոմեքենաները համատարած առգրավում են ՌԴ-ում. բախում ոստիկանի և ՀՀ քաղաքացու միջև ՌԴ-ում
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունըն արդեն մշակել է օրենսդրական նախագիծ, որը հնարավորություն կտա ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներին ազգային վարորդական իրավունքի վկայականով աշխատել Ռուսաստանի Դաշնությունում։
Մշակված նախագծի հիմնավորման մեջ որպես առաջարկ նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության նպատակով թույլ կտան ԵԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիներին ազգային վարորդական իրավունքի վկայականով վարել տրանսպորտային միջոց:
Ընդ որում, Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը տվյալներ է հաղորդում, որ այդ նպատակով տրանսպորտային միջոցների վարումը թույլատրվում է միայն ռուսական վարորդական իրավունքի վկայականով։ Սակայն նշվում է, որ այդ արգելքը չի տարածվում Ղրղզստանի և այն երկրների քաղաքացիների վրա, որոնց օրենսդրությամբ ռուսերենն ունի պաշտոնական լեզվի կարգավիճակ։
Նշենք, որ ազգային վարորդական իրավունքով վարելու խնդիրը ՌԴ-ում ծագեց դեռեւս 2017 թվականին: Այդ տարվա հուլիսի 1-ից օտարերկրացի քաղաքացիներն իրավունք ունեին աշխատել որպես վարորդ միայն ռուսական վարորդական իրավունք ունենալու դեպքում՝ ըստ համապատասխան կարգերի: Իսկ օտարերկրյա վարորդները ռուսական վարորդական իրավունք ձեռք բերելու համար նախ և առաջ պետք է դիմեին Ռուսաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչություն: Այս հարցը տարբեր ժամանակներում բարձրացվեց եւ փաստորեն ընտրվել է ազգային վարորդական իրավունքի տարբերակը։
Սակայն չնայած այս որոշմանը, Ռուսաստանում բնակվող ու գործունեություն ծավալող հայ վարորդները այս լուծումը, չեն համարում խնդրի լիարժեք լուծում: Ավելին, վերջին 2-3 ամսվա ընթացքում, նրանց խոսքով, ՌԴ-ում իրավապահները սկսել են հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաները կանգնեցնել:
Մանրամասները՝ տեսանյութում




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան