Երեխայիս ուղարկեցի դպրոց, դիմակ կրելու պատճառով ուժեղ սթրես է տանում, նրա մոտ առաջացել է սրտխառնոց, թուլություն ու շնչահեղձություն
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, SHAMSHYAN.com է դիմել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակչուհի՝ 30-ամյա Սուսաննա Ասատրյանը, ով խնդրում է, որպեսզի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկանա, որ դպրոցում դիմակ կրելու պատճառով երեխաների ինքնազգացողությունը վատանում է։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում երեխայի մայրն ասում էր. «Ամսի 14-ին երեխայիս՝ 6-ամյա Լիկա Մխիթարյանին, տարանք Նոր Նորք վարչական շրջանի թիվ 197 միջնակարգ դպրոց։ Երեխաս մեծ ոգևորությամբ ոտք դրեց դպրոց, նույնիսկ մինչև դպրոց գնալը, մի տարի անընդհատ ասում էր՝ մամ ջան, բա ե՞րբ եմ ես էլ մեր հարևաների երեխաների նման դպրոց գնալու։ Այս տարի համավարակի հետ կապված՝ հասկանում ենք իրավիճակը, բայց ափսոս, երեխաս առաջին անգամ դպրոց ոտք դնելուց հետո ողջ կյանքը հիշելու է, որ դիմակ կրելու հետևանքով իր մոտ առաջացել է սրտխառնոց, թուլություն, աչքերի հատվածն ամբողջովին կարմրել է, երբեմն էլ շնչահեղձություն է լինում։ Դիմել եմ դասղեկին, այդ մասին հայտնել։ Նրանք էլ պատասխանում են, թե դա պարետի որոշումն է, պետք է երեխան դիմակ կրի։ Ես ել եմ հասկանում, որ պետք է հարգենք ու ընդունենք պարետի որոշումները, բայց որ պետք է երեխաս դիմակ կրելուց հետո սթրես ապրի, ունենա շնչահեղձություն, սրտխառնոց ու թուլություն, անկեղծ ասած՝ ես կհրաժարվեմ երեխայիս դպրոց տանելուց։ Ինձ համար և երեխայիս առողջությունն է կարևոր, և ուսում ստանալը, բայց որպես ծնող՝ առաջնայինը առողջությունն է, ու հաստատ երեխայիս դպրոց չեմ ուղարկի։
Կրկին անգամ դիմում եմ պատկան մարմիններին, որպեսզի վերանայեն։ Ես համաձայն եմ, որ նույնիսկ երեխաս հեռավար ուսում ստանա, քան դիմակ կրի։ Դրա պատճառով երեխաս նաև հոգեբանական ապրումներ է ունենում»։
Շարունակությունը ՝ Այստեղ




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան