Գործարքին խանգարելու հերթական փորձը տապալվեց. դատարանը մերժեց Յուքոմի հայցի ընդունումը
DataLex դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Հայաստանի Հանրապետության Վարչական դատարանը որոշում է կայացրել «Յուքոմ» ՓԲԸ ներկայացված հայցադիմումի ընդունումը մերժելու մասին:
«Յուքոմ» ՓԲԸ ներկայացուցիչ Արամ Օրբելյանի կողմից 16.09.2020 թվականին հայցադիմում է ներկայացվել Դատարան ընդդեմ ՀՀ ՏՄՊՊՀ՝ նրա 09.07.2020 թվականի թիվ 282-Ա որոշումը վերացնելու պահանջի մասին, որով հավանություն էր տրվել «Թիմ» ՍՊԸ կողմից Վեոն Արմենիա ՓԲԸ-ն ձեռքբերելու վերաբերյալ։
Մերժելով հայցադիմումի ընդունումը՝ դատարանը, մասնավորապես, նշել է.
«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը»:
Հիշեցնենք, որ Յուքոմի ներկայացուցիչները երեք անգամ հայց են ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով վերացնել ՀՀ ՏՄՊՊՀ 09.07.2020 թվականի թիվ 282-Ա որոշումը։ Առաջին երկու հայցադիմումները (22․07․2020 և 03․09․2020) «Յուքոմ» ՓԲԸ-ն հետագայում ինքն էր խնդրել վերադարձնել, իսկ վերջին, երրորդ հայցադիմումի ընդունումը մերժվեց ՀՀ վարչական դատարանի կողմից երեկ կայացված որոշմամբ (որը հասանելի է այստեղ)։




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան