Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը մեկնում է առաջնագիծ
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ցանկացած հայ հիմա սրտի թրոփյունով սպասում է հրամանի։ Համոյի և Սայադի համատեղ ջանքերով 2016-ի ապրիլի 3-ին ստեղծված կամավորականների «Հայդուկ» ջոկատը հրամանատարներ Կարեն Հարությունյանի , Կարեն Ռաշոյանի, Սայադ Հայրապետյանի և 350 կամավորականների հետ միասին սպասում ենք հրամանի, որպեսզի ես էլ նրանց հետ միասին մեկնենք առաջնագիծ։
Արցախը մերն է, իսկ այն ինչ իրենցը չէ՝ չեն կարողանալու զենքով վերցնել։ Մեր ժողովրդին էլ կոչ եմ անում միասնական լինել, քանի որ մեր համախմբվածությունը, հաղթանակի գրավական լինելուց բացի, առավել հզոր զենք է, քան ազերիների միլիարդավոր դոլարներ արժեցող զինատեսակները։
Անկախ ամեն ինչից այս պահին մեր առաջնահերթությունը մեր սահմանն է, մեր ժողովրդի անվտանգությունը։ Հաղթելու գրավականը նախ և առաջ ոգին է, ինչը և առկա է մեր զինվորների մոտ։ Մենք ձեզ հետ պատրաստ ենք գնալ մինչև վերջ։
Նաև խորին ցավակցությունս եմ հայտնում մեր պետական սահմանը պաշտպանելիս զոհված հերոսների ընտանիքներին ու հարազատներին: Աստված պահապան բոլորիս»:




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան