«Ռազմագերիներին սպանելու համար ՄԻԵԴ-ում կարող է դրվել Ադրբեջանի պատասխանատվության հարցը»
Ռազմագերիներին սպանելու, մարդու իրավունքների խախտումների համար ՄԻԵԴ-ում կարող է դրվել Ադրբեջանի պատասխանատվության հարցը: Այս պարագայում ԶՈՒ-երի ներկայացուցիչները համարվում են պետության գործակալներ և նրանց կողմից կատարված սպանությունները համարվում են պետության սպանություններ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներով ակտիվորեն տարածվող տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են հայ գերիները գնդակահարվում Հադրութում:
Նա նշեց՝ հակամարտությանը մասնակցողի կյանքի իրավունքը չի պաշտպանվում, բայց եթե զենքը վայր դրած վիրավորներ կամ զինծառայողներ են՝ արգելվում է նրանց կյանքի նկատմամբ ոտնձգությունը. «Միտումնավոր գնդակահարելը համարվում է պատերազմական հանցագործություն, որը քրեորեն պատժելի է միջազգային քրեական դատարանի կողմից: Ընդորում, պատերազմական հանցագործությունների առումով գործում է ունիվերսալ իրավազորություն. այսինքն՝ հանցանքի կատարման վայրը նշանակություն չունի: Այս հանցագործությունների պարագայում ոչ միայն կատարողն է պատասխանատու, այլև հրամանատարական կազմը՝ նախ նման հրաման տալու, իսկ հրաման տալու բացակայության դեպքում՝ չկանխելու համար: Քանի որ պետությունը խախտում է միազգային մարդասիրական իրավունքի սովորույթային նորմերը՝ պետության պատասխանատվության խնդիր կարող է դրվել ՄԱԿ-ի, տարածաշրջանայի որոշ կառույցների կողմից և սանկցիաների միջոցով հակազդել ապօրինություններին»,- ասաց իրավաբանը:
Ըստ Սահակյանի՝ գնդակահարության մասին վկայող տեսանյութի տարածումը 2 նպատակ էր հետապնդում. առաջինը՝ խթանել ներքին վայրագությունները, քանի որ Ադրբեջանի համոզմամբ այն կարող է մարտական գործողությունների ժամանակ առավելություն տալ, և երկրորդը՝ ահաբեկել հայ ԶՈՒ-երի ծառայողներին, հոգեբանական ազդեցություն ունենալ, որպեսզի նրանք խուսափեն մարտի դաշտ մեկնել` տեսնելով ճակատագրերը:
Այսօր տեղեկացանք, որ գերեվարված Արեգ Սարգսյանն ու Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին՝ հայտնելով, որ ողջ են: Սահակյանը կարծում է, որ այս իրադարձությունը միանշանակ կապված է Եվրոդատարանում ընթացող գործընթացով, քանի որ երեկ դատարանը կիրառել է հայցի ապահովման միջոց, պահանջել է Ադրբեջանից երաշխավորել գերիների կյանքի անձեռնմխելիությունն ու առողջության իրավունքը. «Հաշվի առնելով, որ շուտով վերջնաժամկետը լրանալու է, Ադրբեջանն այս հումանիտար քայլով ուզում է նյութ գեներացնի ՄԻԵԴ-ին տրամադրելու համար, որպեսզի փորձի փրկել իր միջազգային իմիջը այդ դատական ատյանում: Իսկ մենք 2-3 օրվա ընթացքում մեծ տեղեկատվություն ենք տվել պատերազմական հանցագործությունների և պետական հովանավորության մակարդակում դրանց կազմակերպվածության վերաբերյալ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է այլ ռազմագերիներին, արդյոք հայտնի՞ է թե քանի գերեվարված հայրենակից ունենք Ադրբեջանում, Սահակյանն ասաց, որ պաշտոնական տեղեկություն չկա. «Մենք առանձին անձանց շահերի պաշտպանությամբ ենք հանդես գալիս: Հաճախորդների հետ համաձայնեցված համապատասխան փուլում հաղորդագրություններ կներկայացնենք` բացահայտելով նաև անհատական տվյալներ»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով և շուրջ 21 օր է` մարտական գործողություններ են տեղի ունենում ռազմաճակատում: Հայ զինվորները պայքարում են ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և ահաբեկիչների դեմ:
Սոնա Հարությունյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»