Մենք թևաթափ լինելու ո՛չ ժամանակ ունենք, ո՛չ իրավունք. Ալբերտ Հովհաննիսյանի հոր գրառումը
Արցախում հերոսաբար զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Երախտապարտ եմ այս օրերին աշխարհի տարբեր ծայրերից ծանոթ ու անծանոթ մարդկանց կողմից ինձ ու իմ ընտանիքին հասցեագրված հարյուրավոր նամակների, զանգերի համար. շնորհակալ եմ, որ մեր կողքին ենք: Իմ Ալբերտի պայքարը չի ավարտվել, քանի դեռ մեր գերնպատակին չենք հասել: Ես հավատում եմ, որ Հայաստանի, Արցախի, Ափյուռքի հայության ջանքերի մեկտեղումն անչափելի ուժ է, որը մեզ կբերի այն հաղթանակը, որի համար պայքարում ենք օր ու գիշեր և որի համար իր կյանքը չխնայեց նաև իմ Հերոս որդին:
Մենք թևաթափ լինելու ո՛չ ժամանակ ունենք, ո՛չ իրավունք: Մեր պայքարն արդար է, և մենք, վստահաբար, Հաղթելու ենք:
Դիմում եմ Հայաստանում և աշխարհում գործող միջազգային կառույցներին, օտարերկրյա կազմակերպություններին, աշխարհի կառավարություններին՝ անտարբեր չլինելու կոչով և մեր Հայրենիքում խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերը կրկնապատկելու խնդրանքով: Մենք պաշտպանել ու պաշտպանելու ենք մեր Հայրենիքը:
Խաղաղություն մեր երկրին, և ՀԱՂԹԵԼՈւ ենք»:




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան