Որ երկրներն են միացել Թուրքիայի նկատմամբ տնտեսական բոյկոտին
«Փաստ» թերթը գրում է. «Արցախում ընթացող պատերազմն ամբողջովին փոխել է ՀՀ ներքին առօրյան՝ ուղղակիորեն ազդելով նաև տնտեսական քաղաքականության վրա։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանի կողմից սանձազերծված այս պատերազմում առանցքային դերակատար է հանդիսանում Թուրքիան, որն իր ռազմական մատակարարմամբ և կադրային աջակցությամբ փաստացի ներգրավված է գործողություններում։
Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է դրել որոշման նախագիծ, որի ընդունմամբ առաջարկվում է ժամանակավորապես արգելել ՀՀ մի շարք թուրքական ծագման ապրանքների ներմուծումը:
Այդ որոշման ընդունմամբ առաջարկվում է ժամանակավորապես (սկզբի համար՝ վեց ամսով) արգելել թուրքական ծագման ապրանքների ներմուծումը: Հավելենք, որ այս օրերին թուրքական ապրանքների բոյկոտման գործընթացին են միացել նաև Սաուդյան Արաբիան և Մարոկկոն։ Արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ ներկայումս լուրջ աշխատանքներ են տարվում թուրքական ապրանքների բոյկոտման գործընթացը Եվրոպա «տեղափոխելու» համար։
Մասնավորապես, կան տեղեկություններ, որ առաջիկա օրերին մի շարք եվրոպական առաջատար պետություններ ևս կմիանան այս հակաթուրքական միջազգային ակցիային, ինչն ուղղակիորեն հարված է հասցնելու թուքական առևտրին, ըստ այդմ՝ նաև տնտեսությանն ու ներքին կայունությանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան