Վանեցյանի լռությունն իշխանության համար «աստվածային պարգև» է
Ինչպես հայտնի է ՀՀ ներքաղաքական դիսկուրսում լուրջ զարգացումներ են ընթանում, որոնք գլխավորապես ասոցացվում են Արցախում ընթացող պատերազմի ընդհանուր պրիզմայում։ Անընդհատ ականատես ենք լինում տարբեր հանդիպումների ու հայտարարությունների, որոնք գլխավորապես վերաբերվում են հակառակորդին դիմակայելու և ՀՀ պետական շահն առաջնային պլան բերելու գործընթացին։
Նախօրեին ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն հանդիպել էին ՀՅԴ գրասենյակում: Ըստ էության՝ հանդիպման մասնակիցները փորձել են հասկանալ երկրում ստեղծված ընդհանուր իրավիճակը, շարունակել իրենց քննարկումները, փորձել ճշտել միմյանց դիրքորոշումներն ու անելիքները:
Հիշյալ հանդիպումից դուրս եկած «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը լրագրողների հարցերին չի պատասխանել և ասել է, որ խոսելու շատ բան կա և ինքն ավելի ուշ անպայման կխոսի: Այս թեման երեկ իշխանական թիմի և նրանց սպասարկող «սաստավի» համար դարձել էր դրոշակ և ամենուր տարբեր մեկնաբանություններով շրջանառում էին Վանեցյանի այդ պնդումը։
Ըստ էության իշխանության ֆեյքերն ինչքան էլ փորձեցին տարբեր կոնսպիրոլոգիաներ ու դավադրությունների տեսություն մշակել, Վանեցյանին փոձել կապել տարբեր պատմությունների ու ինտրիգների հետ, քանիցս ականատես եղանք տարբեր արհեստական գործեր «կարոցիների» հետ, որոնք ամբողջովին կեղծ էին ու իրականության հետ ոչ մի աղերս չունեին։
Այսօր ունենք մի իրավիճակ, որ իշխանության ներկայացուցիչները չեն գիտակցում, որ Վանեցյանի լռությունն իրենց համար մի յուրահատուկ «աստվածային պարգև» է, որոը նրանց հերթական անգամ հետ է պահում հրապարակավ վարկաբեկվելուց։ Փաստացի ինչի մասին իշխանությունները խոսել են, և մեղադրել, ոչ մեկն իրականությանը չի համապատասխանել, և ավելորդ անգամ նման կարգի շահարկումներն ու տարբեր տեսակի պրիմիտիվ հայտարարություններ տարածելն անօգուտ գործ է, որն ուղղակիորեն աշխատելու է հենց իրենց դեմ։ Ըստ էության՝ մենք այսօր չգիտենք թե իրականում ինչ է խոսալու Վանեցյանը և ինչ բացահայտումներ է իրականցնելու, այնպես, որ ավելի լավ է լռել և սպասել։
Անդրանիկ Կիրակոսյան




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան