ԼՂՀ տարածքում ՌԴ դեսանտային օպերացիայի հնարավորություն, զգուշացում Վրաստանին․ Զատուլին
Մոսկվան ակտիվորեն քննարկում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը Ռուսաստանի արձագանքի տարբերակները: Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նույնիսկ թույլ է տվել ԼՂՀ տարածքում ՌԴ դեսանտային օպերացիայի հնարավորությունը, չնայած եւ նշել է, որ վստահ չէ, թե ինչպես Մոսկվան պետք է վարվի այս հակամարտությունում: Ընդ որում, պատգամավորն օգնության մի քանի տարբերակ է ենթադրել, գրում է Segodnya.ru-ն, գրում է news.am-ը:
«Հայաստանի ռազմական ներուժի դեմոնստրատիվ ուժեղացման տեսքով: ՀԱՊԿ-ին դիմելու տեսքով` դեսանտային օպերացիայի միջոցով հայկական՝ ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ հայկական տարածքը պաշտպանելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության պատճառով: Օդային շրջափակման բացման միջոցով: Անհրաժեշտության դեպքում մենք Վրաստանին պետք է հստակ բացատրենք, որ անհրաժեշտության դեպքում այն պետք է հանգիստ ընդունի, որ անհրաժեշտ ուժերն ու միջոցներն իր օդային տարածքով պետք է ուղարկվեն Հայաստան: Այս որոշումը հարկադրված է, քանի որ խոսքը գրոհայինների` Կովկասով մեկ տարածման մասին է, ինչից կտուժեն եւ Ռուսաստանը, եւ Վրաստանը, եւ մնացած բոլորը: Սպառնալիք է առաջանում հայ բնակչության մեծ զանգվածի համար, որը պատմականորեն հիշում է ցեղասպանությունն այդ տարածքում: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք»,- նշել է Կոնստանտին Զատուլինը, ըստ որի` Ադրբեջանն ու Թուրքիան խախտել են խաղաղությունը տարածաշրջանում` ռազմական ռեվանշի հասնելու համար, ուստի նրանց պետք է հիշեցնել, թե որ պետությունն է առաջատար երկիր հանդիսանում հետխորհրդային տարածքում:
Պատգամավորը համաձայն է նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն կարծիքի հետ, որ Ադրբեջանի գործողությունների պատճառով հակամարտությունը դեռ չունի դիվանագիտական լուծում: Ինչպես արձանագրել է պատգամավորը, բանակցային գործընթացը փաստացի չի շարժվում` չնայած Ռուսաստանի բոլոր ջանքերին: Ադրբեջանական կողմը շարունակում է խաղալ հասարակության առջեւ. կողմ է հանդես գալիս բանակցություններին, սակայն, միեւնույն ժամանակ, շարունակում է հարձակումը եւ «կուլիսներում անընդունելի պահանջներ է առաջադրում»:




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան