«Հրադադարի օրը մտել է փոսի մեջ` վիրավորներին դուրս բերելու, հենց այդ պահին արկն ընկել է փոսի մեջ»
19-ամյա Հայկն անմահացել է առաջին հրադադարի օրը՝ հոկտեմբերի 10-ին, վիրավոր զինակից ընկերներին օգնելիս: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին պատմեց Արցախում ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարի ընթացքում նահատակված զինծառայող Հայկ Արամի Արշակյանի հորաքրոջ աղջիկը՝ Սյուզաննա Եղիազարյանը:
«Հրադադար հայտարարելու օրը փոսի մեջ վիրավորներ են եղել, հրամանատարը հարցրել է՝ ո՞վ կգնա հանի վիրավորներին, Հայկը անմիջապես հանել է ժիլետը ու վազել, հենց այդ պահին արկն ընկել է փոսի մեջ»,- ասաց քույրը:
Հարազատներն 8 օր լուր չեն ունեցել Հայկից և ամեն օր հույսով սպասել են նրա զանգին՝ հանգստություն զգալով նրա անունը ցուցակներում չգտնելով: Հայկը պատերազմական օրերին հարազատների հետ խոսելիս վստահեցրել է, թե ինքը հեռու է պատերազմից, դիրքերում չէ, և իրենց մոտ ամեն բան լավ է ու հանգիստ:
«10 ամիս է, ինչ զորակոչվել էր, սակայն հասցրել էր դառնալ 30 լավագույն հրետանավորներից մեկը: Շատ խելացի էր, բանակում նրան գիտնական էին անվանում, ցանկանում էր մեդալներով վերադառնալ, որոնք այնքա՜ն կարևոր էին իր համար»,- նշեց Սյուզաննան:
Հորաքրոջ աղջկա խոսքով՝ եղբայրը անչափ պոզիտիվ, հետաքրքիր ու հումորով էր. «Երբ հերթական արկի պայթյունի ժամանակ փախչելու ու պահ մտնելու տեղ չի եղել, Հայկը պառկել է ընկերոջ վրա: Արկերը սկսել են խփել իրենց կողքերը, բայց իրենց չի կպել, այդ ընթացքում Հայկը սկսել է հումորային պատմություններ պատմել, ծիծաղեցրել ընկերոջը, որ չվախենա»,- պատմեց անմահացած հերոսի քույրը:
Հայկը Հրազդան քաղաքից էր, ապրում էր ծնողների և 4 տարեկան քրոջ հետ: Ե՛վ դպրոցն էր գերազանց ավարտել, և՛ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում էր գերազանց սովորում: Համալսարանում մասնակցում էր КВН-ի հումորային միջոցառումներին:
Սոնա Հարությունյան





















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան