Իրանը զինտեխնիկա և ստորաբաժանումներ է մոտեցնում Ադրբեջանի հետ սահմանին.
Panarmenian.net. Սոցցանցերի իրանական տիրույթում տեղեկություններ և տեսանյութեր են տարածվում, ըստ որոնց, հեղինակների պնդմամբ, երևում է՝ իրանա-ադրեբաջանական սահմանին մոտեցվող զինտեխնիկա։
Տելեգրամյան Azariha ալիքը գրում է, որ Իրանի բանակի 21-րդ դիվիզիան և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) 25-րդ դիվիզիան տեղակայվում են երկրի հյուսիսարևմտյան սահմանների մոտ։ Աղբյուրն ընգդծում է, որ ԻՀՊԿ դիվիզիան Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարի փորձ ունի։
Մեկ այլ տելեգրամյան ալիք՝ Gunaz TV-ն տեսանյութեր (1, 2, 3) է հրապարակել՝ նշելով, որ ԻՀՊԿ-ն տասնյակ տանկեր է տեղափոխում դեպի իրանաադրբեջանական սահման։
Ադրբեջանի հետ սահմանակից իրանական բնակավայրերում սեպտեմբերի 27-ից Արցախում Բաքվի կողմից սանձազերծված մարտերի ընթացքում պարբերաբար զինամթերք է ընկնում՝ հրթիռներից մինչև անօդաչու թռչող սարքեր։ Արդեն 2 իրանցի է տուժել։
Իրանը տարբեր մակարդակներով զգուշացրել է, որ Թեհրանը կարձագանքի, եթե Լեռնային Ղարաբաղում ծավալված ռազմական գործողությունների արդյունքում Իրանի տարածքում կրկին արկեր ընկնեն։ Ադրբեջանական կողմը մեկ անգամ արդեն ներողություն է խնդրել Արցախում մարտական գործողությունների հեևանքով Իրանի տարածքում ընկած արկերի համար։




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան