Հունական ֆրեգատը թուրքական նավը դուրս է շպրտել վիճելի ջրային տարածքներից
Հունական ֆրեգատը թուրքական Oruc Reis հետազոտական նավը դուրս է շպրտել Կաստելորիզո կղզու մոտակայքից՝ վիճելի ջրային տարածքներից: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Военный обозреватель»-ի տելեգրամյան էջին:
Միջադեպի պահին թուրքական նավն աշխատանքներ է կատարել Արևելյան Միջերկարական ծովի ջրերում: Հունական կողմը որոշել է, որ թուրքական նավը խախտել է սահմանը, ինչով պայմանավորված էլ ռազմանավն ուղարկվել է նշյալ տարածք: Նշվում է, որ սա Թուրքիայի ու Հունաստանի առաջին շփումն է տվյալ տարածքում այն բանից հետո, երբ երկու երկրների հարաբերությունները կրկին լարվել են:
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Oruc Reis թուրքական նավը Միջերկրական ծովի նշյալ հատվածում հետազոտական աշխատանքները սկսել է հոկտեմբերի 14-ին՝ աչք փակելով արևմտյան մի շարք երկրների քննադատությունների վրա, որ այդ քայլը հանգեցնելու է տարածաշրջանում լարվածության աճին:
Նավը տվյալ հատվածում աշխատանքները պետք է ավարտեր հոկտեմբերի 24-ին




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)