Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»
9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանIDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըԴիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԿյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր Ավետիսյան18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ ԿարապետյանՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելի
Հասարակություն

Միջուկային զենքն արգելելու մասին պայմանագիրն առաջիկայում ուժի մեջ կմտնի

Շաբաթ՝ հոկտեմբերի 24-ին, միջուկային զենքն արգելելու մասին պայմանագիրը վավերացվել էր աշխարհի 50-րդ պետության՝ Հոնդուրասի կողմից: Դա նշանակում է, որ 90 օր անց փաստաթուղթը պետք է ուժի մեջ մտնի, հայտարարել է Նյու Յորքում ՄԱԿ-ի ներկայացուցիչը, հաղորդում է DW-ը:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Պետեր Մաուրերն անվանել է պայմանագրի ուժի մեջ մտնելը մարդկության համար հաղթանակ եւ անվտանգ ապագայի խոստում: Իր հերթին «Միջազգային արշավ ընդդեմ միջուկային զենքի ոչնչացման» նախաձեռնությունն անվանել է դա պատմական քայլ եւ միջուկային զինաթափման պատմության մեջ նոր էջ:

Միջուկային զենքն արգելելու մասին պայմանագիրը միջազգային համաձայնագիր է, որն արգելում է այդ տիպի զինամթերքի ստեղծումը, փորձարկումը, պահպանումը, ձեռքբերումը, տեղափոխումն ու օգտագործումը: Փաստաթուղթն ընդունվել էր 2017 թվականի հուլիսին 122 պետությունների աջակցությամբ:

Քանի որ աշխարհի մի շարք երկրներ, այդ թվում՝ բոլոր միջուկային գերտերություններն եւ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, ներառյալ՝ Գերմանիան, բոյկոտի են ենթարկում պայմանագիրը, այն կրում է, ըստ ամենայնի, խորհրդանշական բնույթ, նշում է dpa գործակալությունը: Ընդ որում՝ ԱՄՆ-ը Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Չինաստանը պնդում են, որ իրենց միջուկային արսենալը կրում է բացառապես զսպող բնույթ, եւ ընդգծում, որ նրանք ընդունել են Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագրի դրույթները: Սակայն պայմանագիրը ստորագրած երկրների ցանկում չեն Հնդկաստանը, Պակիստանն ու Իսրայելը, որոնք փաստացի նույնպես ունեն միջուկային զենք: Հյուսիսային Կորեան, որը ենթադրաբար ունի միջուկային մարտագլխիկներ, 2003 թվականին դուրս է եկել Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագրից: