Էրդողանն ու Ալիևը՝ թակարդում. հաղթական խաղաքարտ` Երևանին
Այսօր առավոտյան Բաքուն խախտեց նաև երրորդ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ հաստատված հումանիտար հրադադարը: Հիշեցնենք, որ մինչ այդ նմանատիպ երկու համաձայնություն էր ձևակերպվել ՌԴ և Ֆրանսիայի ջանքերով: Ընդ որում, ուշագրավ է, որ փաստացի թշնամու ՊՆ-ն դեռ գիշերն էր տեղեկացել, որ հայերը պատրաստվում են առավոտ կանուխ առաջին հերթին լծվեն հրադադարի ռեժիմը խախտելուն և այդ մասին թվիթ էր տեղադրել, հետագայում, իհարկե, հասկանալով իր կոպիտ սխալը, թվիթը ջնջել էին՝ տեղադրելով ժամը 8:00-ից հետո` այսպիսով մատնելով իրենց իրական նպատակները:
Հասկանալի էր, որ այս հրադադարը նույնպես անչափ փխրուն է լինելու, քանի որ Բաքվի և Անկարայի պլանների մեջ պատերազմը ավարտելը չի մտնում: Բաքուն՝ Անկարայի աջակցությամբ, հերթով վարկաբեկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահների միջնորդական ջանքերը, այսպիսով փորձելով այդ ֆորմատի մեջ ներգրավել Թուրքիային: Սակայն, Էրդողանը և Ալիևը, մեղմ ասած, սխալվել են իրենց հաշվարկների մեջ: Այսօր ԵԱՀԿ Մինսկի խումբ Թուրքիայի ներգրավումը ձեռնտու է միայն Ադրբեջանին: Թե ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ ղեկավարները, թե միջազգային այլ կառույցների ղեկավարներ միանշանակ դեմ են արտահայտվել բանակցային ֆորմատի փոփոխությանը և հարավային Կովկասում Թուրքիայի ամրապնդմանը: Հասկանալի է, որ Ալիևի ձեռքերով պատերազմ հրահրելով` Թուրքիան հենց այս խնդիրն է լուծում, այն է՝ դառնալ տարածաշրջանի մոդեռատորներից մեկը:
Սակայն, Էրդողանը այդ խնդիրը լուծելու հարցում ինչպես ասում են՝ անչափ հեռու է գնացել: Վերջին օրերին Թուրքիայի վարչապետի հայտարարությունները ուղղված գերտերություններին և դրանց լիդերներին, մեղմ ասած, տարակուսելի են: Սկզբում Էրդողանը հոգեկան հիվանդ անվանեց Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնին, ինչից հետո Ֆրանսիան հետ կանչեց Անկարայից իր դեսպանին: Էրդողանի այս մարազմատիկ քայլը քննադատեց նաև ԵՄ ղեկավարությունը: Սակայն, Թուրքիայի ղեկավարը, ով ըստ էության ինքը ունի որոշակի հոգեկան խնդիրների բուժման կարիք, շարունակեց նույն ոգով մատ թափ տալ, այս անգամ ոչ միայն Ֆրանսիայի, այլ նաև ԱՄՆ-ի վրա: Էրդողանը սրտնեղել է, որ իր եղբոր` Իլհամի վրա ԱՄՆ-ն ճնշում է գործադրում և հայտարարում է, որ ամերիկացիները չգիտեն՝ ում հետ գործ ունեն:
Թուրքիայի այս պահվածքը ազատում է գերտերությունների ձեռքերը և լեգիտիմ իրավունք տալիս՝ Էրդողանի քաղաքական ամբիցիաները զսպելու նպատակով գնալ ավելի կտրուկ քայլերի՝ ընդհուպ մինչև Արցախի միջազգային ճանաչում: Պատահակն չէ, որ ԱՄՆ նախագահ Թրամփը Արցախը համեմատում է Կոսովոյի, իսկ ՌԴ նախագահ Պուտինը՝ Ղրիմի հետ: Այս տենդենցը պետք է որ լրջորեն մտահոգի Էրդողանին և իր արբանյակ Ալիևին: Բացի այդ, հասկանալի է, որ այժմ միջազգային հանրությունը և հատկապես գերտերությունները կարող են կիրառել նաև տնտեսական և զենքի վաճառքի հետ առնչվող պատժամիջոցներ Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ: Չի կարելի բացառել նաև ռեալ հակաահաբեկչական օպերացիան Լեռնային Ղարաբաղի տարածքում, հատկապես, որ նման օպերացիա իրականացնելու կոչով ՌԴ-ին և Իրանին էր դիմել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Մի բան ակնհայտ է՝ ճնշումը Էրդողան-Ալիև տանդեմի վրա ահագնանում է, և վերջիններս ակնհայտորեն հայտնվել են իրենց իսկ լարած ծուղակում…




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»