Տները, ենթակառուցվածքները և աղոթատեղիները գնալով ավերվում են, սա ողբերգություն է. Հռոմի պապ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները ողբերգություն է անվանել:
Այդ մասին նա հայտարարել է Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա պատարագի ժամանակ, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
«Բոլոր սրբերի տոնի այս օրը (կաթոլիկների կողմից նշվում է նոյեմբերի 1-ին), եկեք չմոռանանք, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, որտեղ կա զինված բախում, որն ընդհատվում էի կարճ զինադադարի ժամանակահատվածներով: Տները, ենթակառուցվածքները և աղոթատեղիները գնալով ավերվում են: Ռազմական գործողություններն ավելի ու ավելի են ազդում խաղաղ բնակչության վրա: Սա ողբերգություն է», - ասել է Հռոմի պապը։
Նա հակառակորդ կողմերին կոչ է արել հրաժարվել ռազմական մեթոդներից, որոնք բերում են «անմեղների արյան թափմանը»: «Ես ուզում եմ կրկնել իմ կոչը պատասխանատու կողմերին ՝ ամեն ինչ անել, որպեսզի անհապաղ դադարեցնեն անմեղների արյուն թափելը: Չպետք է մտածել, որ վեճը կարող է լուծվել բռնության կիրառմամբ, այլ միայն միջազգային հանրության օժանդակությամբ բանակցությունների միջոցով: Ես համերաշխություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր տառապում են և դիմում եմ բոլոր սրբերին՝ վերադարձեք խաղաղությունը տարածաշրջանին», - եզրափակել է Ֆրանցիսկոս պապը։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան