Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըԴիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԿյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր Ավետիսյան18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ ԿարապետյանՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունը
Հասարակություն

Այսօր նամակով դիմել եմ Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի խորհրդի անդամներին. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

 
Այսօր նամակով դիմել եմ Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի խորհրդի անդամներին, որտեղ ներկայացրել եմ Արցախում և Հայաստանի սահմաններին ծավալվող պատերազմական գործողությունները և հույս եմ հայտնել, որ Եվրոպական միության գործընկերները հստակ գնահատական կտան տիրող իրավիճակին: Նամակում մասնավորապես նշված է.
«Հարգելի՛ գործընկերներ և Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի խորհրդի անդամներ, սիրելի՛ բարեկամներ.
Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ անազատության մեջ գտնվելու ընթացքում ձեր ցուցաբերած աջակցության և մտահոգության համար: Ինձ տեղեկացրել են ձեր բոլոր նախաձեռնությունների և աջակցությունների մասին: Ես շատ բարձր եմ գնահատում մեր գործընկերությունը: Ինչպես արդեն գիտեք, այսօր թուրքական և ադրբեջանական ուժերը պատերազմ են մղում Արցախում և Հայաստանի սահմանի մոտակայքում: Նրանք ոչնչացրել են տներ, ձեռնարկություններ, դպրոցներ և եկեղեցիներ: Հակառակորդի զինվորների անխնա հարձակման զոհ են դարձել անմեղ քաղաքացիական անձինք:
Քաղաքացիական բնակչության շրջանում բազմաթիվ զոհեր կան, մարդու իրավունքները ոտնահարվում են ամենադաժան եղանակով, հակառակորդը հրետանային արկերից բացի, մեր խաղաղ բնակավայրերում սկսել է օգտագործել նաև քիմիական զինատեսակներ: Չնայած վերջին 40 օրվա ընթացքում մեր երկրի վրա այս անողոք հարձակմանը, մենք դեռ չենք տեսել որևէ շոշափելի աջակցություն Եվրամիության կողմից: Մենք միայնակ ենք այս պայքարում: Եվ չնայած Եվրոպական խորհուրդը որոշ հայտարարություններ է արել Թուրքիայի գործողությունների վերաբերյալ, այնուամենայնիվ տիրող վիճակի վերաբերյալ ամբողջական գնահատական դեռ չի տրվել: Ձեզանից շատերն իմ հրավերով այցելել են Արցախ և տեսել, թե որքան ստեղծագործող և խաղաղասեր մարդիկ են ապրում այնտեղ:
Այսօր արդեն այդ նույն մարդիկ և նրանց ընտանիքները գտնվում են վտանգի տակ, քանզի ամեն օր ենթարկվում են հարձակումների Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Ես կոչ եմ անում ձեզ, որպեսզի չլռեք: Ցավոք, միջազգային հանրությունը կարծես անտարբեր է այս ողբերգության նկատմամբ: Կարծում եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք կանխել այն ցեղասպանությունը, որն այսօր իրականացվում է մեր հին քրիստոնեական քաղաքակրթության դեմ: Դուք պետք է ձեր ձայնը բարձրացնեք: Այսօր ձեզանից յուրաքանչյուրը կարող է նպաստել հրադադարի ռեժիմի պարտադրմանը և օգնել դադարեցնել արյունահեղությունը: Ձեր միջազգային ճնշմամբ մենք կարող ենք ապահովել, որ Ադրբեջանն ու Թուրքիան հարգեն միջազգային նորմերը, վերջ տան այս հակամարտությանն ու ողբերգությանը: Սպասում եմ ձեր արձագանքներին և կանխավ շնորհակալ եմ աջակցության համար»:
На изображении может находиться: текст