Վաղը Շուշիի համար ճակատամարտը կավարտվի․ Արծրուն Հովհաննիսյան
Ռազմական գործողություններն այս պահին ընթանում են Շուշիի ներսում եւ Շուշիի շրջակայքում, մեր զորքերը հերոսական պայքար են մղում Շուշին պաշտպանելու եւ որոշ դիրքերում, որտեղ հայտնվել են ադրբեջանական կամ վարձկան ուժերը, դրանց չեզոքացնելու եւ վերահսկողությունը մեր ձեռքը վերցնելու ուղղությամբ։ Այս մասին Հանրային ՀԸ «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հիմա բարդ է ասելը, թե ով է վերահսկում իրավիճակը։ Վաղ առավոտից, ամբողջ ցեեկը համառ մարտեր են եղել, հստակ ասել, թե ում ձեռքին էր նախաձեռնությունը՝ դժվար է, երեկ ցերեկը, գիշերը մեծ խմբերով են ներթափանցել քաղաք, մերոնք վերախմբավորում կատարելով՝ դրանց չեզոքացնելու գործողություններ են արել։ Ես կուզենայի, այսօր ամբողջ օրը նշել եմ, որ չունենանք ոչ անհիմն լավատեսական, ոչ էլ հոռետեսական կանխատեսումներ, ուղղակի վստահենք մեր զորքին, որն ամբողջ օրը գրագետ պայքար է մղել, սպասենք որոշ ժամանակ, Շուշիի ճակատամարտը, որ 4 օր անդադար ընթանում է, հաջողություն-անհաջողություններով, գնահատականն անընդհատ փոխվում է, վաղը վերջնական պարզ կլինի։ Վաղը կավարտվի ճակատամարտը Շուշիի համար», ասել է նա։




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)