ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության սոցիալական ապահովության երաշխիքների և արտոնությունների իրավունքի տրամադրման բաժնում փորձագետ ներգրավելու մասին
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը.
Զինհաշմանդամների ինչպես նաև ս.թ. սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված (մահացած) զինծառայողների գործերի ամբողջական տվյալների մուտքագրում էլեկտրոնային ծրագրում:
Փորձագետին նախատեսվում է ներգրավել նոյեմբերի 21-ից 6 ամիս ժամանակահատվածով:
Փորձագետին ներկայացվող պահանջները
Համակարգչային Word, Excel ծրագրերով աշխատելու հմտություն, ՀՀ ՊՆ համակարգում առնվազն 6 ամսվա աշխատանքային ստաժի առկայություն:
Փորձագետի պարտականությունները
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել ներքին կարգապահական կանոնները և աշխատանքային կարգապահությունը:
Հաշվետվություններ ներկայացնելու ժամկետներ
Փորձագետն ամեն ամիս ներկայացնում են կատարած աշխատանքների հաշվետվություններ:
Աշխատանքների գնահատման չափանիշներ
Աշխատանքները գնահատվում են ըստ փուլերի` ամիսը մեկ անգամ և ամփոփիչ փուլ:
Աշխատանքները գնահատվում են ամիսը մեկ ներկայացված հաշվետվությունների հիման վրա, որի արդյունքում երևում է, թե տվյալ ժամանակահատվածում փորձագետն իր առջև դրված խնդիրների որ մասն է իրականացրել:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2020 թվականի նոյեմբերի 11-ը:
Ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
Դիմող քաղաքացիները ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության սոցիալական պաշտպանության վարչություն (ք.Երևան, Բաբայան 4) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1.գրավոր դիմում,
2.անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճեները,
3.կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճեները),
4.աշխատանքային գրքույկի պատճենը կամ տեղեկանք աշխատավայրից,
5.մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
համառոտ CV:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է անձամբ, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9.45-ից մինչև 12.45-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարողեք դիմել ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության սոցիալական պաշտպանության վարչություն (ք.Երևան, Բաբայան 4, հեռ. 010 28-18-26):
ՀՀ ՊՆ




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)