Նիկոլ Փաշինյանը քրոնիկ ստախոս է, խաբում է միշտ, ցանկացած առիթով. Արթուր Վանեցյան
Սա մեր երրորդ հանրապետության ամենաամոթալի ու ցավալի էջերից մեկն էր, դրա միակ պատասխանատուն և մեղավորը ՀՀ-ում այսօր պաշտոնավարող դավաճանների խմբակն է, «Պրեսսինգ» հաղորդման շրջանակում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Նրանք վերջին 2.5 տարիներին՝ արտաքին ուժերի ներքո իրականացրին այն ծրագիրը, որն ավարտվեց այս ամոթալի հայտարարության ստորագրումով։ Մինչև վերջին պահը պետական քարոզչամեքենան բոլորիս խաբում և ասում էր, որ հաղթում ենք։ Այն մարդիկ, որոնք փորձում էին ներկայացնել ճշմարտությունը, միանգամից դասվում էին որպես դավաճաններ», - ասել է Վանեցյանը։
Դիտարկմանը, թե նախկինում աշխատել է իր բնորոշմամբ՝ «դավաճանների խմբակի» հետ, Արթուր Վանեցյանը պատասխանել է.
«Ինչպես մեր հասարակության մեծամասնությունը հավատում էր հեղափոխությանը, հույս ունեինք, որ ունենալու ենք նոր որակի Հայաստան։ Որոշ ժամանակ աշխատելով ԱԱԾ տնօրենի պաշտոնում՝ սկսեցի նկատել, որ իրականում այն, ինչ ցուցադրվում է, ինչի մասին խոսվում է, ամբողջը կեղծ է։ Խաբում են բոլորին, խաբում են ամենուրեք։ Նիկոլ Փաշինյանը քրոնիկ ստախոս է, խաբում է միշտ, ցանկացած առիթով, հետո սկսում է արդարանալ, հիմնավորել իր ստերը։ Սկզբում հույս ունեի, որ կկարղանամ կանխել այդ վտանգավոր զարգացումները, բայց ԱԱԾ տնօրենը չէր կարող անել քաղաքական հայտարարություններ, որոնք տարբերվում են երկրի ղեկավարի հայտարարություններից։ Եվ ես ներկայացրեցի հրաժարականի դիմում՝ Նիկոլ Փաշինյանին «կանգ առ»-ի կոչ անելով», - ասել է Արթուր Վանեցյանը։




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան